Թբիլիսին, որը կարանտինի էր փակվել ապրիլի 15–ից կորոնավիրուսի համավարակի պատճառով, բացվել է մայիսի 11–ին։ Դա նշանակում է, որ այժմ արդեն քաղաքի մուտքն ու ելքն ազատ են։
Վրաստանում մայիսի 12-ի տվյալներով, երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 639 դեպք, 349 մարդ ապաքինվել է, արձանագրվել է 11 մահ: Կարանտինի ռեժիմում է 4769, հատուկ վերահսկողության ներքո` 414 մարդ:
Բացի այդ, մայիսի 11–ից չեղարկվել էին մյուս սահմանափակումները, որոնք պարտադրվել էին Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով։
Ի՞նչն է թույլատրված այսօրվանից
-
Վրաստանում վերագործարկվել է բոլոր տեսակի ձեռնարկությունների աշխատանքը։ Ավելի վաղ՝ մայիսի 5–ին, վերագործարկվել էին միայն շինարարական ընկերությունները։
-
Բաց են մանրածախ և մեծածախ խանութների բոլոր տեսակները, որոնք փողոցից առանձին մուտք ունեն։ Բացառություն են հոգուստի և կոշիկի խանութները։ Օրինակ՝ գրքերի, խաղալիքների, կոսմետիկայի, մարզական խանութներն արդեն բաց են։ Ավելի վաղ՝ մայիսի 5–ին, բացվել էին գյուղատնտեսական շուկաները։
-
Աշխատանքը վերսկսել են ավտոսերվիսներն ու ավտոլվացման կետերը։Աշխատում են նաև կենցաղային տեխնիկայի վերանորոգման ծառայությունները։
-
Բացվել են Արդարադատության տները, որտեղ տրամադրվում են բոլոր տեսակի փաստաթղթերը։ Սակայն կանոնները փոխվել են, և այժմ այցերը պետք է նախապես առցանց ամրագրել։
Ի՞նչն է դեռ արգելված
-
Վրաստանում դեռ փակ են Մառնեուլի, Ռուսթավի և Գարդաբանի քաղաքները։ Ռուսթավին և Գարդաբանին բացվելու են մայիսի 14–ին, Մառնեուլին՝ մայիսի 18–ին։
-
Խոշոր առևտրի կենտրոնները փակ են։
-
Չեն բացվել նաև հագուստի և կոշիկի խանութները։
-
Չեն գործում գեղեցության սրահներն ու էսթետիկ կենտրոնները (ակնկալվում է, որ դրանք կբացվեն հունիսի 8–ից)։
-
Ատամնաբուժարանները չեն աշխատում։
-
Տարբեր գրասենյակների աշխատակիցներ նախկինի պես հեռահար են աշխատում։
-
Փակ են դպրոցները, մանկապարտեզներն ու բուհերը։ Դրանք այս կիսամյակ էլ չեն բացվելու։
-
Չեն աշխատում զվարճանքի կենտրոնները, կինոթատրոնները, սրճարաններն ու ռեստորանները (բաց սրճարանները պլանավորվում են բացել հունիսի 8–ին, փակ ռեստորանները պետք է բացվեն հունիսի 22–ին)։
-
Հանրային տրանսպորտը չի գործում, այդ թվում՝ չի աշխատում մետրոն։ Միայն տաքսիներն են աշխատում։ Միջքաղաքային տրանսպորտը նույնպես չի աշխատում։
-
Տեղաշարժվել կարելի է միայն մարդատար ավտոմեքենայով և որոշակի կանոնների պահպանմամբ։ Արգելքի տակ է մեքենայում երեք հոգուց ավելի գտնվելը (ներառյալ երեխաներին), պետք է լինի վարորդը, երկու ուղևոր հետևի նստարանին։ Արգելված է դիմացի նստարանին ուղևոր նստեցնելը։
-
Ուժի մեջ է մնում պարետային ժամը 21:00–ից մինչև 06:00–ն։
-
Փակ են հյուրանոցները, դրանք չեն կարողանում հյուրեր ընդունել։ Ներքին զբոսաշրջությունը բացվում է հունիսի 15–ից, այդ օրվանից հյուրանոցները կարող են հաճախորդներ ընդունել։
-
Վրաստանի երկինքը դեռ փակ է։ Միզգային չվերթները պլանավորվում է վերսկսել հուլիսի 1–ին։ Այդ օրվանից էլ Վրաստանը պատրաստվում է ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների։