Հասարակություն
Նախկին խոպանչիներին Ռուսաստանից Վրաստան են «ուղարկում», Վրաստանից՝ Ռուսաստան
Արդեն տևական ժամանակ ՌԴ-ում ժամանակավորապես բնակվող մեր քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Ինքնաթիռ չկար, իսկ ցամաքային ճանապարհներով Վերին Լարս՝ ռուս-վրացական սահման մի կերպ հասած Հայաստան ուղևորվողների տեղաշարժը արգելում են Վրաստանի իշխանությունները:

Այսպես, հայերին Ռուսաստանից Վրաստան են «ուղարկում», Վրաստանից՝ Ռուսաստան: Մինչև որ այսօր վերջապես հայտարարվեց, որ մայիսի 15-ից ՌԴ-ից Վրաստան թռիչքները վերականգնվում են:

Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: ՌԴ դեսպանատունն էլ քիչ առաջ հաղորդեց, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին, ժամը՝ 15։40-ին: Տոմսերը ձեռք կբերեն դեսպանությունում հերթագրված քաղաքացիների ցուցակին համապատասխան, որը ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան կայքում է: Ցամաքային սահմանների բացման հետ կապված, ըստ Ավինյանի, դեռ քննարկում չկա, բայց մոտ ապագայում այդ հարցերին նույնպես անդրադարձ կլինի:

Վերջին մի քանի օրում ռուս-վրացական սահմանին մեծ թվով հայեր են հավաքվել: Ինչպես և Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, մարդիկ անորոշության մեջ սպասում էին, որ սահմանը կբացվի: Սակայն մայիսի 13-ից 14 ընկած ժամանակահատվածում, գիշերվա ժամը 2-ին մոտ Վրաստանի սահմանապահները քշել են այստեղից մարդկանց, պատճառաբանելով, որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը ժամեր առաջ «հանգստացնող» հայտարարություն տարածեց, ըստ էության, պաշտպանելով Վրաստանի շահերը. «Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։ Դեսպանատան դիվանագետները մայիսի 12-ին եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց տանելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ... Վրացական կողմի՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո ՀՀ քաղաքացիները լքել են այն, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։ Քաղաքացիներն արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում»։

ԱԳՆ-ն էլ կոչ էր արել Վերին Լարսում հավաքվածներին իրենց բնակության վայրեր վերադառնալ:

Մեր տեղեկություններով, ոչ թե Վրաստանի իշխանությունները չեն թողնում, որ ՀՀ քաղաքացիները վերադառնան Հայաստան, այլ հենց մերոնք են հրաժարվում ընդունել նրանց: «Մենք իմացել ենք, որ Վրաստանի հետ պայմանավորվածություն է եղել, որ եթե մարդիկ հասնեն Վերին Լարս, նրանց համար ժամանակավոր բացեն ճանապարհը», - ասաց նախկին խոպանչիներից մեկը: Մենք գրավոր հարցում էինք արել ԱԳՆ, պարզելու համար, թե որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը: Արդյոք՞ քաղաքացիների մեկուսացումը ապահովելու բարդություններն են պատճառը, որ Հայաստանը թողել է նրանց անօգնական վիճակում: «Ձեր հարցման մեջ նշած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում», - կարճ համառոտ պատասխան ենք ստացել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից, չբավարարելով մեր հետաքրքրությունը:

https://hraparak.am/
Facebook Twitter
Եղանակը
Թբիլիսի 14 °C
img
Բորջոմի 11 °C
img
Ադիգենի 17 °C
img
Ախալցիխե 10 °C
img
Ասպինձա 9 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 9 °C
img
Բակուրիան 6 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.