Հասարակություն
Ադիգենում տարեց կինը հավանաբար ինքնասպան է եղել
Ադիգենի մունիցիպալիտետի գյուղ Մլաշեում տարեց կինը հավանաբար, ինքնասպան է եղել: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի երկուսին, գիշերը: Ինչպես պատմում են համագյուղացիները, տան բակում մահացած մոտ 75-ամյա մորը տղան է գտել:
«Կինն ապրում էր իր երեխայի հետ: Օրվա ընթացքում տանը մենակ է եղել, գիշերը տղան տուն է եկել ժամը 11-ին, մայրիկին գտել է տան բակում, մահացած: Ծառի ճյուղից կախված.. Որքան գիտեմ, բռնության հետքեր չեն երևում»,- ասում են գյուղում:
Ներքին Գործերի Նախարարությունը դեպքի առնչումով հետաքննությունը սկսել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 155-րդ հոդվածով, որը ենթադրում է հասցնել ինքնասպանության:
Տարածեք :