Հասարակություն
Որտեղ, ինչպիսի տոնածառներով են դիմավորելու Նոր տարին Սամցխե-Ջավախքում
Ախալցիխեի քաղաքապետարանը սկսել է տոնական պատրաստությունները: Քաղաքի կենտրոնում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը վառվում են օրեր շարունակ:
Քաղաքը զարդարելու համար 19 130 լարիի տենդեր հայտարարվեց: Մասնակցություն ունեցավ միայն մեկ ընկերություն և պայմանագիրը գրանցվեց դեկտեմբերի 2-ին:
Տենդերային փաստաթղթի համաձայն, ընտրված ընկերությունը պետք է մինչև Նոր տարի զարդարի ամբողջ քաղաքը տարբեր լուսավորություններով:
Ախալքալաքի քաղաքապետարանում այս տարի երեխաներին Ամանորի նվերներ չեն բաժանի, իսկ քաղաքի փողոցները կզարդարվեն նախորդ տարիներին գնված լույսերով: Ինքնակառավարոթյունում ասում են, որ համաճարակի պատճառով այս տարի ամանորյա միջոցառումների համար կծախսվի չնչին գումար:
Ի սկզբանե Ախալքալաքի քաղաքապետարանը նախատեսում էր 14,100 լարի ծախսել 2021 թվականը նշելու համար, բայց Քաղաքային խորհրդի որոշման համաձայն, այդ գումարը փոխվեց ՝ դառնալով 4000 լարի:
Ամանորի համար տոնածառ տեղադրվեց և փողոցները լուսավորվեցին նաև Բորժոմիում:
Նոր տարվա համար գեղեցկացրեց քաղաքը նաև Բորջոմի քաղաքապետարանը: Համաճարակի պատճառով, քաղաքում նախատոնական միջոցառումներ չեն ծրագրվում: Ինչ գումար կծախսվի այս տարի տեղական բյուջետից, այս մասին հանրային տեղեկության չի տեղադրված: Նոր տարվա զարդարանքների վերաբերյալ ծախսերի մասին Բորջոմիի քաղաքապետարանը մեկնաբանություններ չի անում:
Առանց ամանորյա նվերների բաժանման Նոր տարին կանցնի նաև Նինոծմինդայում: Քաղաքի գլխավոր տոնածառը տեղադրվել է գլխավոր հրապարակում: Այս տարի Նինոծմինդայում տոնական միջոցառումներ նույնպես չեն ծրագրվում: Նինոծմինդայի մունիցիպալիտետի բյուջետից տրամադրվել է միայն 4 900 լարի, որը կօգտագործվի միայն տոնածառի տեղադրման և ապամոնտաժի հարցերում: Աշխատանքները ձեռնարկատեր՝ Արթուր Արզումանյանն է գլխավորում:
Համաճարակի պատճառով Ամանորի զարդարանքները համեմատաբար համեստ են նաև Ասպինձայի քաղաքապետարանում: Զարդարանքների և տոնական իրերի համար այս տարի տեղական բյուջետից պետք է հատկացվեր 20 000 լարի: Տեղական ինքնավարությունը հայտարարված տենդերը չեղարկել է և գումարը փոխանցել կարիքավոր ընտանիքներին: Ավանը գեղեցկացնելու համար օգտագործել են նախկինում ձեռք բերված լուսավորությունները:
Ասպինձայի նման, չափավոր է նշվում Նոր տարին նաև Ադիգենում: Տեղական բյուջետից զարդարանքների համար հատկացվեց 4 900 լարի: Համաճարակի պատճառով, այս տարի տոնական միջոցառումների համար գումար չի հատկացվել: Այստեղ էլ, զարդարանքների համար օգտագործել են քաղաքապետարանի հին լուսավորութունն ու խաղալիքները: Ամանորյա պատրաստությունները կհավաքվեն հունվարի 20-ին:
Ինչ վերաբերվում է Ախալցիխեին, ԱՊԸ Դանդիի կողմից նախատոնական զարդարանքները քաղաքը կգեղեցկացնեն մինչև Փետրվարի 26-ը:
Նկարների մի մասը օգտագործված է Ախալցիխեի քաղաքապետարանի կայք-էջից:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Տարածեք :