Օտար հողի վրա աշխատանքի ակնկալիքներով
Մարտի 12-ի դրությամբ, Սամցխե-Ջավախեթիում բնակվող 3791 քաղաքացի գրանցվել է Գերմանիայում եռամսյա աշխատանքի մեկնելու համար: Նրանց մեծ մասն իր ամբողջ կյանքն անցկացնում է գյուղատնտեսության և անասնապահության մեջ: Արտերկրում աշխատելու համար ստիպված են թողնել իրենց բերքն ու իրենց տունը: Սա համարում են որպես հետհամաճարակային տնտեսական ճգնաժամից դուրս գալու միակ միջոց:
Իրակլի Բալախաշվիլին մտադիր է գյուղատնտեսության ոլորտում ձեռք բերած գիտելիքները կիրառել Գերմանիայում: Ֆերմերն ապրում է Ադիգենիի Կախարեթի գյուղում ՝ ծնողների, կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ: Եթե գերմանացի գործատուն ընտրի իր թեկնածությունը, 4000 քառ. հողը կհանձնի իր ընտանիքին և երեք ամսով կլքի հայրենիքը:
«Կարծում եմ, որ Գերմանիայից 10-12 հազար լարի կբերեմ, բայց սա ոչինչ է, համեմատած այն բանի հետ, ինչ ես պետք է զոհաբերեմ: Ես ստիպված եմ հրաժարվել ամեն ինչից, ընտանիքից և հայրենիքից: Սարսափելի է, գյուղացին թողնում է իր հողն անմշակ և գնում է մեկ այլ տեղ ՝ հողի վրա աշխատելու: Բերված գումարով ես ստիպված եմ գնել այն հիմնական բերքը, որով պետք է աշխատեմ»:
Բալախաշվիլիի ընտանեկան ֆերմայում ներգրավված են բոլոր անդամները: Արդյունքն անփոփոխ է, աշնանը նրանք հավաքում են կարտոֆիլ և սոխ: Հիմնական խնդիրն էլ սկսվում է այստեղից՝ չեն կարող վաճառել բանջարեղենը: Ֆերմերն ասում է, որ բնակչությանը հատկապես տուժել է կորոնավիրուսային համաճարակի ժամանակ:
«Մարդիկ բավարար եկամուտ չունեն կիլոգրամներով գնելու համար, ուստի նրանց համար դժվար է մանրածախով կարտոֆիլ ու սոխ գնել»:
Ամիսը երկու անգամ Իրակլի Բալախաշվիլին միկրոավտոբուսով, լի կարտոֆիլով, սոխով և լոբով գնում է Արեւմտյան Վրաստան: Նա մնում է Իմերեթիում մինչև բանջարեղենի վաճառքը: Ֆերմերը հաշվարկել է, որ Քութաիսի երկու այցելություններից հետո ամսական մնում է 400-500 լարի: Սա շատ ավելի քիչ է, քան բանջարեղենի աճեցման վրա ծախսված գումարը:
«Յուրաքանչյուր ֆերմեր, եթե պայմանները հարմար լինեն, 10 000 լարիի բերք կաճեցնի: Այս դեպքում գյուղացին դեռ կմնա իր ընտանիքի հետ, իր երկրում: Մինչ այժմ ես գնում էի Թուրքիա սեզոնային աշխատանքի ՝ թեյ քաղելու: Դժվար էր, մեզ թույլ չէին տալիս հեռախոս օգտագործել, աշխատավարձը ցածր էր: Գարնանը ավելացավ նաև կորոնավիրուսը, չկարողացա գնալ»:
Իրակլի Բալախաշվիլին վստահ է, որ եթե պետությունն օգնի ֆերմերներին լուծել սարքավորումների, ագրեգատների, ոռոգման համակարգի և պահեստավորման խնդիրները, տեղացիները չեն մեկնի արտերկիր ՝ հողամասերի վրա աշխատելու համար և կամրապնդեն իրենց սեփական տնտեսությունը:
Գերմանիայում աշխատել ցանկացողների թվում է նաև Իրակլիի հարևան գյուղ՝ Լելովանում ապրող Կախաբեր Բուիձեն: 47-ամյա տղամարդը բանկից մի քանի վարկ վերցնելուց հետո որոշել է թողնել իր ընտանիքը և երեք ամսով հեռանալ հայրենիքից: Նա ասում է, որ փորձել է գյուղատնտեսության բոլոր ճանապարհները, բայց ապարդյուն: Հողի մշակումը բարդ է `սարքավորումների բացակայության պատճառով: Խնդիրը բերքի ժամանակին մշակումն է, պահպանումն ու վաճառքը:
Իր գործունեությունը չհաջողվեց անգամ անասնապահության ոլորտում: Գյուղում արոտավայրերի սակավության պատճառով անասուններ պահել կարող են միայն մի քանիսը:
«Այս պահին հինգ հոգանոց ընտանիքի միակ եկամուտը մորս թոշակն է ու կնոջս ուղարկած գումարը, ով մեկ տարուց ավելի է ՝ արտասահմանում է: Նա փորձում է մեզ օգնել Իտալիայից»:
Կախաբեր Բուիձեն պատրաստվում է մարել վարկերը Գերմանիայում աշխատած գումարով: Նա նաև ցանկանում է ձեռք բերել հող մշակելու համար անհրաժեշտ սարքավորումները: Հույս ունի, որ քանի դեռ կլինի Գերմանիայում, հողամասերի մասին կհոգան նրա ծնողներն ու երեխաները:
Հայտը լրացրեց նաև Ասպինձայի Ածղվիտա գյուղի բնակիչ՝ Զազա Իվանիձեն: Ֆերմերը պատասխանի է սպասում: Հույս ունի, որ գերմանացի գործատուին դուր կգա իր ռեզյումեն, քանի որ նա բավականաչափ փորձ է ձեռք բերել գյուղատնտեսության ոլորտում:
«Վրաստանում մարդու աշխատանքը գին չունի: Ինչ էլ որ անես, եթե անդադար աշխատես գյուղական բնակավայրերում, ոչնչի չես հասնի, մեր արտադրանքը կոպեկներ արժե»:
Համաճարակից առաջ ֆերմերն աշխատում էր «Վարձիա» ռեստորանում և միաժամանակ զբաղվում էր գյուղատնտեսությանբ: Մեկ տարի առաջ երկրում սահմանված կանոնակարգերի պատճառով ռեստորանը փակվեց, իսկ գործազուրկ մնացած Զազա Իվանիձեն միայն բերքի վաճառքով չկարողացավ պահել իր ընտանիքը: Իր չորս և երկու տարեկան երեխաներին Վրաստանում թողնում է կնոջ հետ: Ֆերմերը կարծում է, որ Գերմանիայում աշխատելը դժվար չի լինի:
«Անցած տարի մնացի գործազուրկ, այս տարի չգիտեմ ինչ կլինի, իմ գործը սեզոնային է: Գյուղատնտեսության ոլորտում կարող եմ անել ամեն ինչ: Ծրագրի վերաբերյալ տեղեկությունները կարդալուց հետո ինձ դուր եկավ աշխատավարձն ու պայմանները, ուստի գրանցվեցի»:
Գրանցվեց, բայց Ախալցիխեից Գերմանիա մտափոխվեց մեկնել Անետա Մասկալսկին: Պայմաններին մանրամասն ծանոթանալուց հետո ծրագիրն այլևս այնքան բարենպաստ չի թվում, ինչպես սկզբում: Կարծում է, որ 100,000 քաղաքացիների հետաքրքրությունն առաջացել է տեղեկատվության պակասի պատճառով:
Պայմանագրի համաձայն, ճանապարհորդության, բնակարանի վարձակալության և սննդի ծախսերը հոգում է աշխատողը: Մեկ ժամում, նվազագույն աշխատավարձը 9,5 եվրո է, որից 5% -ը բաշխվում է եկամտահարկի վրա:
«Երբ ես ծանոթացա պայմաններին, հասկացա, որ անվստահելի ծրագիր է: Մենք վճարում ենք բնակարանի և սննդի համար, ես լսել եմ, որ Գերմանիայում աշխատած գումարը մեզ կփոխանցվի Վրաստան հասնելուց հետո, ուստի ենթադրում եմ, որ այդքան էլ լավ ծրագիր չէ: Կարծում եմ, որ գնացողները վաստակած գումարը կծախսեն վարձակալության ու սննդի վրա»:
Վրաստանի քաղաքացիների գրանցումը Գերմանիայում ժամանակավոր օրինական աշխատանքի համար սկսվել է փետրվարի 15-ին: Սա ապրիլի 1-ից սեզոնային, եռամսյա աշխատանք է գյուղատնտեսության ոլորտում:
Որոշակի պայմաններ կան՝ դիմողը պետք է Վրաստանի քաղաքացի լինի ու համապատասխանի որոշ չափանիշների: Պետք է լինի 18-ից մինչև 60 տարեկան, առողջ լինի, գյուղատնտեսական աշխատանքի, բերքահավաքի փորձ ունենա, գերմաներեն կամ անգլերեն շփվելու տարրական իմացություն, իսկ խմբով աշխատելու դեպքում գոնե մեկը կարողանա շփվել այդ լեզուներով։
Բնականաբար, արտասահման մեկնելու կարգը պետք է պահպանվի։ Մասնավորապես՝ երրորդ երկրի քաղաքացին, երբ Եվրամիության Շենգենյան գոտուց դուրս է գալիս, վերադառնալու իրավունք ունի երեք ամիս անց։ Ուրեմն՝ մինչ Գերմանիա մեկնելը Եվրամիության երկրներ ճամփորդած դիմողները պետք է հետևեն այդ ժամկետին և որևէ խախտումներ արած չլինեն մուտքի և ելքի կանոնների հետ կապված։