Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար
Ռուսաստանը չեղարկում է Վրաստանի հետ վիզային ռեժիմը: Համապատասխան հրամանագիրն արդեն հրապարակվել է։
Փաստաթղթի համաձայն՝ մայիսի 15-ից կվերացվի վիզային ռեժիմը, իսկ Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի երկիր մուտք գործել մինչև 90 օր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ Ռուսաստանը 2019 թվականի հուլիսի 8-ից դադարեցրել է թռիչքները դեպի Վրաստան, որին նախորդել են բողոքի ցույցեր ընդդեմ ռուսական օկուպացիայի։ Այդ ժամանակվանից Ռուսաստանից ինքնաթիռով Վրաստան հնարավոր է ժամանել միայն այլ երկրի տարածքով։