Վրաստանում երեխաների 28 տոկոսն ավելորդ քաշ ունի
Ըստ 2022 թվականի մանկական Մանկական ճարպակալման հսկողության (COSI) հետազոտության, Վրաստանում երեխաների 28%-ը ավելորդ քաշ ունի, իսկ 11%-ը՝ գիրություն:
Նույն ուսումնասիրության համաձայն՝ երեխաների շրջանում մրգերի և բանջարեղենի սպառման ցուցանիշը ցածր է։
«2022 թվականի հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխաների 28%-ը ավելորդ քաշ ունի (տղաների 30%-ը և աղջիկների 26%-ը), իսկ 11%-ը՝ գիրություն: Մրգերի և բանջարեղենի սպառման մակարդակը ցածր է»,- նշված է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տարածած տեղեկատվության մեջ: