Ո՞ր դեպքում վարորդը կտուգանվի 500 լարիով
Երկրի չորս քաղաքներում սեպտեմբերի 4-ից մեքենաների արտանետումների նկատմամբ վերահսկողությունը խստացվել է։
Հատուկ նշանակված 10 անձնակազմ կբաշխվի Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումիում և Ռուսթավիում։ Տեսանելի արտանետումներով մեքենաները կկանգնեցվեն և կստուգվեն հատուկ գործիքով։
Վնասակար նյութերի ավելցուկի դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 100, իսկ իրավաբանականը՝ 500 լարիով։ Կրկնվելու դեպքում տուգանքը կեռապատկվի։
Եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը համաձայն չէ զննման արդյունքների հետ, նա իրավունք ունի պահանջելու, որ մեքենան տեղափոխվի մոտակա տեխզննման կենտրոն, որտեղ վարորդի հաշվին մեքենան նորից կզննվի։
Ըստ մասնագետների՝ վերահսկողության խստացման պատճառը խոշոր քաղաքներում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշն է, որը հիմնականում պայմանավորված է տրանսպորտով։