Մանուշակի պայքարը գյուղում, միջավայրի բարելավման համար
30.10.2023
Ախալցիխեի բարձրլեռնային գյուղի՝ Օրալի բնակչությունը աստիճանաբար նվազում է։ Տեղացիներն ասում են, որ երիտասարդները սոցիալական անտանելի պայմաններից փախչում են արտասահման։ Տարիներ շարունակ գյուղում իրենց խնդիրների լուծումն են խնդրում, սակայն ապարդյուն։ 20-ամյա Մանուշակ Վարդանյանը որոշել է լուծել գյուղի խնդիրներից մեկը՝ մարզահրապարակի խնդիրը և դրանում ավելի ակտիվ ներգրավել տեղացիներին։
«Սա մարզադա՞շտ է: Ոչ ցանց ունի, ոչ էլ նորմալ դաշտ։ Անասունները շրջում են։ Հրապարակ չեմ համարում, ուղղակի մեծ տարածություն է ու օգտագործվում է որպես մարզադաշտ»,- ասում է Մանուշակն ու ցույց տալիս գյուղի տարածքը, որը միակ վայրն է, որտեղ երիտասարդները հավաքվում ու զվարճանում են։ Մանուշակը ութ ամիս է, ինչ ապրում է Օրալում՝ գյուղում ամուսնանալուց հետո։ Տեղափոխվելու հետո պարզել է, որ հասակակիցների համար հավաքատեղի չկա։
«Երիտասարդների համար հավաքվելու տեղ չկա, օրինակ՝ ակումբ։ Այստեղ մարդիկ ասում են, որ ամեն գյուղ ունի իր ժամանցի վայրը, մարզադաշտը, մանկական խաղահրապարակը, իսկ մեր գյուղը ոչինչ չունի։ Ամեն ընտրությունից առաջ ասում են, որ ամեն ինչ կանեն, բայց դուք ինչ-որ բան տեսնու՞մ եք։ Մինչ այժմ ոչինչ չի արվել»։
Տարածքը, որը կատարում է մարզադաշտի գործառույթը, գտնվում է գյուղի գերեզմանատան և ծիսական տան մեջտեղում։ Մանկական խաղահրապարակի բացակայության պատճառով այստեղ ստիպված են խաղալ նույնիսկ փոքր երեխաները։ Տեղացիները տարիներ շարունակ կառավարությունից պահանջում են ապահով տարածք տրամադրել սպորտային միջոցառումների համար:
«Երեխաները ամբողջ օրը տանն են, եթե ժամանցի վայր լիներ, երեխան այլեւս չէր քայլի ճանապարհով։ Ես էլ երեխա կունենամ, ինչու՞ պետք է խաղա ցեխի, դաշտի ու ճանապարհի մեջտեղում, եթե կարող է գեղեցիկ ու մաքուր տեղում ժամանակ անցկացնել։ Շատ բան չենք խնդրում, երկու ճոճանակն էլ բավական է»։
Մանուշակի խոսքով, եթե Օրալում խնդիրը միայն մանկական տարածքի պակասը լիներ, այստեղ կյանքը շատ ավելի հեշտ կլիներ: Գյուղում մանկապարտեզ չկա, ծնողները ստիպված են երեխաներին տանել հարեւան Փոքր Պամաջ գյուղ՝ 3 կմ հեռավորության վրա։ Գյուղում հասարակական տրանսպորտ էլ չկա, ուստի ստիպված են երեխաներին կա՛մ ոտքով տանել, կա՛մ օգնություն խնդրել համագյուղացուց, ով մեքենա ունի։
«Ով մեքենա չունի, ինչպե՞ս կարող է երեխային տանել Փոքր Պամաջի մանկապարտեզ: Հարեւանին պետք է խնդրի, բայց ամեն օր կարո՞ղ է աղաչել։ Ձմռանը վիճակն ավելի վատ է, որոշ մեքենաներ նույնիսկ չեն կարողանում մեր գյուղ մտնել»։
Բարձրլեռնային Օրալ գյուղի խնդիրները այսքանով չեն ավարտվում: Բացի մանկապարտեզից ու մարզադաշտից, գյուղում դպրոց չկա։ Գյուղի միայն կեսն ունի արտաքին լուսավորություն։ Մանուշակի խոսքով՝ վերոնշյալ խնդիրներն ու գործազրկությունը երիտասարդներին դրդում են արտագաղթի, ուստի գյուղը դատարկվում է:
«Գյուղում դպրոց կար, բայց համապատասխան պայմաններ չուներ։ Այդ իսկ պատճառով ծնողները գերադասեցին իրենց երեխաներին ուղարկել Փոքր Պամաջի դպրոց։ 5-6 երեխա գնում էր գյուղի, մնացածը ՝ մոտ 30-ը Պամաջի դպրոց, մեր դպրոցի շենքը վթարային է, փակվել է։ Սակայն գյուղում երեխաները քիչ չեն, ավտոբուսը երեք անգամ գնում գալիս է՝ աշակերտներին դպրոց տանելու համար»:
Էթնիկ հայ բնակչությամբ բնակեցված Օրալը գտնվում է Ախալցիխեից ընդամենը 15 կմ հեռավորության վրա, սակայն կենսամակարդակը զգալիորեն տարբերվում է։ Մանուշակն ուզում է, որ քաղաքի նման, իր գյուղի երեխաները կարողանան խաղալ ապահով տարածքում, ինչպես քաղաքում, ուստի սկսում է ստորագրահավաք։ Նա համագյուղացիներին համոզում է ևս մեկ անգամ օգնություն խնդրել ՏԻՄ-ից՝ այս անգամ պաշտոնական հայտարարությամբ։
Մանուշակը լավ գիտի, թե որքան դժվար է իշխանության ուշադրությունը գրավելն ու համայնքում թեկուզ փոքր փոփոխության հասնելը։ Նա ծնվել և մեծացել է Վալե քաղաքի այսպես կոչված երկրորդ հանքում։ Բնակավայրում, որտեղ երբեք ջուր, կոյուղի, ճանապարհ, բնական գազ, մանկապարտեզ չի եղել։ Բնակչությունը տարիներ շարունակ ապրում է վթարային շինություններում։ Մանուշակն այնպես է մեծացել, որ իր բնակավայրում երբեք մարզահրապարակ կամ մշակութային կենտրոն չի եղել։
Նա դեռ դպրոցական էր, երբ որոշեց ինչ-որ բան փոխել երկրորդ հանքի երեխաների համար և մասնակցեց World Vision հասարակական կազմակերպության հայտարարած նախագծին։ Ի՞նչ եք ուզում անել ձեր համայնքում - Մանուշակը մրցույթի թեմա է գրել այս վերնագրով։ Սկզբում նա հաղթեց մարզում, իսկ հետո զբաղեցրեց առաջին տեղը երկրում։ Ժյուրիին համոզելու կարիք չկար, հիմնական փաստարկը, թե ինչու պետք է նախագիծն իրականացվեր նրա բնակավայրում, այն էր, որ երկրորդ հանքի երեխաները ոչինչ չունեին։ Ահա թե ինչպես 2022 թվականին այրված ու ավերված շենքը փոխարինվեց մանկական խաղահրապարակով:
Մանուշակն ասում է, որ իր հաղթանակում մեծ մասնակցություն են ունեցել դասղեկն ու վրացերենի ուսուցիչը, ովքեր պետական լեզուն սովորելուց բացի, նրան համոզել են քաղաքացիական ակտիվության անհրաժեշտության հարցում։
«Ընկերներս չէին հավատում, ասում էին, որ չեմ կարող հաղթել։ Երբ 90 մասնակիցներից ես հաղթեցի, բղավեցի դաստիարակիս անունը՝ «տիկին Մարինա, ես հաղթեցի»։ Ինձ համար դա մեծ քայլ էր։ Ես շատ շնորհակալ եմ դասղեկիս։ Եթե մի աչքով նայես գործին, ոչինչ չի ստացվի, եթե երկու աչքով ես նայում, ամեն ինչ կստացվի, ես հավատում էի, որ կարող եմ»։ Մանուշակը գյուղում ստորագրություններ կհավաքի, հայտարարություն կներկայացնի Ախալցիխեի քաղաքապետարան և կսպասի տեղի իշխանությունների արձագանքին։ Նա գիտի, որ արդյունքի հասնելը հեշտ չի լինելու, բայց գիտի նաև, որ անգործությամբ հնարավոր չէ փոփոխությունների հասնել։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.