Տարեվերջին խորհրդարանն ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունը։ Արդյունքում, ավտոկայանները պետք է հավաստագրվեն, իսկ ուղեւորներ տեղափոխելու համար կպահանջվի համապատասխան թույլտվություն։
Փոփոխությունների հեղինակը էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն է, որի պարզաբանմամբ՝ փոփոխությունների ընդունման հիմնական պատճառը ավտոմոբիլային տրանսպորտով և մարդատար ավտոկայաններում ուղևորափոխադրումների ոլորտում առկա իրավիճակն է։
Ըստ փոփոխության՝ նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի մարտի 1-ից։