Հասարակություն
Որքա՞ն արժե անձը հաստատող փաստաթուղթը փոխելը կամ պատրաստելը
Վրաստանի քաղաքացին պարտավոր է էլեկտրոնային անձը հաստատող փաստաթուղթ ստանալ 14 տարին լրանալուց հետո 6 ամսվա ընթացքում։ Օրինական ներկայացուցչի ցանկության դեպքում հնարավոր է Վրաստանի քաղաքացու էլեկտրոնային անձը հաստատող փաստաթուղթ տրամադրել նույնիսկ մինչև 14 տարեկան անձանց համար։ Այս մասին մանրամասն տեղեկություն է հրապարակված Արդարադատության տան կայքում։
Նշենք, որ էլեկտրոնային անձը հաստատող փաստաթղթի համապատասխան սյունակում սեփականատերը, սկսած 9 տարեկանից, պետք է կատարի անձնական ստորագրություն այն տեսքով, որն օգտագործում է գործնականում։
Էլեկտրոնային ինքնության քարտի վճարը՝
- 10-րդ աշխատանքային օրը՝ 60 լարի;
- 5-րդ աշխատանքային օրը՝ 80 լարի;
- 3-րդ աշխատանքային օրը՝ 100 լարի;
- 24 ժամում՝ 120 լարի;
- Նույն օրը՝ 150 լարի։
Տարածեք :