Երթևեկության կանոնների խախտման պատճառով, վճարվել է 90 միլիոն լարի տուգանք
2024 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում պետությունը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար գրված տուգանքների հավաքմամբ ստացել է ռեկորդային 90 միլիոն լարիի եկամուտ: Այս մասին տեղեկացնում է ֆինանսների նախարարության գանձարանի կողմից հրապարակված հաշվետվությունը:
Փաստաթղթի համաձայն, 53.8 միլիոն լարին ուղղվել է պետական բյուջե, իսկ 35.8 միլիոն լարին՝ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե:
Համեմատության համար, 2023 թվականի նույն ժամանակահատվածում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար գրված տուգանքների ծավալը կազմել է 87 միլիոն լարի, հետևաբար այս ուղղությամբ գրված տուգանքների եկամուտները այս տարի ավելացել են 3 միլիոն լարիով։