Սամցխե-Ջավախքի համալսարանում ուսումնական տարին սկսվում է նորություններով
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Ռեկտորն ու պրոֆեսորադասախոսական կազմը շնորհավորեցին շուրջ 1900 ուսանողների նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Այսօր «Թամազ Բեքայա» կրթական հիմնադրամը կրթաթոշակ է շնորհել լավագույն արդյունքներ գրանցած ուսանողին։ Թեկլա Կուբլաշվիլին ստացել է 1500 լարի։ Նա ամենաբարձր գնահատականներով ընդունվել է վրացերենի և գրականության ուսուցիչների վերապատրաստման ծրագրում։
Համալսարանի ղեկավարությունը առաջին կուրսեցիներին առաջարկում է մեկշաբաթյա ներածական ծրագիր։ Ուսուցումը կսկսվի լսարաններում, բոլոր ֆակուլտետների ուսանողների համար:
Այս տարի համալսարան է ընդունվել 313 դիմորդ։ Նրանցից 51 ուսանող ընդգրկվել է 1+4 ծրագրում։ Բացի այդ, շուրջ 40 ուսանողներ տեղափոխվել են Սամցխե-Ջավախքի պետական համալսարան՝ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններից: