Վրաց լրատվությունը 200 տարեկան է:
1819 թվականի մարտի 21-ին հրատարակվեց առաջին վրացալեզու թերթը, որը կոչվում էր հենց այդպես՝ «Վրաստանի թերթ»: Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային լրատվամիջոցը վրաց լրատվությանը միացավ միայն մեկ դար անց, հենց այն ժամանակ, երբ Վրաստանը անկախություն ձեռք բերեց: 1918-1921 թվականներին տարածաշրջանում գործում էր 3 թերթ:
Կոստավաի փողոցում, բնակելի տներից մեկը գրեթե մեկ դար առաջ տպագրված թերթեր է պարունակում: Իզոլդա Ծիքարիշվիլին մեկ դար առաջ իր սենյակը նվիրաբերել էր տարածաշրջանի լրատվամիջոցներին: 1937 թվականին թուրքերեն հրատարակված ամսագիր «Կոմունիստի» և 1944 թվականին վրացերեն-հայերեն լեզուներով տպագրված «Կարմիր դրոշի» էջում, «Տեղի մայր-Ախալցիխե»-ի հարյուրավոր օրինակ է պահվում:
«Կարմիր դրոշի» աշխատակից դարձել է 46 տարեկան հասակում, երբ դպրոցից տեղափոխվեց խմբագրություն, պատասխանատու քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու համար: Մինչ այդ տարածաշրջանի թերթում կրթության մասին նյութեր էր հրատարակում: Իզոլդա Ծիքարիշվիլին հիմա 81 տարեկան է: Հիշում է, որ նրա պարտականությունների մեջ էր մտնում թերթի զարդարումն ու արտադրումը, սակայն խմբագրություն տեղափոխվելուց հետո ավելի ակտիվորեն աշխատում էր գրել հոդվածներ:
«Ասեցին, որ խմբագրությունում ավելի շատ ես հարկավոր: Դժվարանում էի լքել դպրոցս, քանի որ իմ մանկության երազանքը ուսուցչուհի դառնալն էր: Լրատվության ուղղությամբ սովորել եմ 3 տարի: Տնտեսագիտության և գյուղատնտեսության մասին գրել չէի կարողանում, մնացածը՝ ամեն ինչի մասին գրում էի»,- պատմում է նա:
Թերթը շաբաթը երեք անգամ՝, հայերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով էր հրատարակվում: 1992 թվականին ֆինանսների պատճառով «Կարմիր դրոշը» փակվեց:
Իզորլդա Ծիքարիշվիլին տարածաշրջանային, անկախ, վրացալեզու թերթի հրատարակման վրա աշխատել սկսեց նյութեր և ինքնական լրագրողներ հավաքելով: Խմբագրությունը, որը բաղկացած էր 4-5 աշխատակիցներից, տեղափոխվեցին 16 ք.մ. սենյակը: Չունեին համակարգիչ և ձայնագրանցիչ սարք: Չնայած սրան, «Տեղի մայր-Ախալցիխե»-ի առաջին համարը տպագրվեց 1992 թվականի դեկտեմբերի 31-ին: Հունվարի մեկին, ախալցխացիներին փոստարկղներում հանդիպեց նոր, 8 թերթանի ամսագրի առաջին համարը, որը խմբագիրը, Նոր Տարվա գիշերը, բնակչությանը բաժանում էր անձամբ:
Առաջին նմուշը տպագրվեց 3000 օրինակով, այնուհետեւ տպագրվել է 600-700 օրինակ: Այդ ժամանակ անկախ, քննադատական միակ թերթը «Շանսն» էր, «Տեղի մայր-Ախալցիխե»-ն անկախ գոյություն ունենալ դժվարացավ: Թերթը, որը Ախալցիխեի լուրերը հրատարակում էր շուրջ 19 տարի, վերջին անգամ հրատարակվեց 2011 թվականի նոյեմբերին:
Մինչև «Տեղի մայր-Ախալցիխե»-ի հրատարակումը, տարածաշրջանում գրեթե բոլոր թերթերը վերացան:
Սամցխե-Ջավախքում տարածաշրջանային լրատվության զարգացումը սկսվել է ուղիղ 100 տարի առաջ: «Մահմեդական և Քրիստոնեական Վրաստանի միասնության գաղափարով» 1919 թվականի փետրվարի 2-ին, Սամցխե-Ջավախքում տպագրվեց առաջին թերթը: «Թարմացած Մեսխեթի» ն ամեն շաբաթյա, «քաղաքական և գրական» թերթ էր: Առաջին համարի մեծ մասը նվիրված էր հիմնադիրների ժողովի ընտրություններին:
«Փետրվարի 14-ին նշված է Վրաստանի առաջին ընտրությունները, պատրաստությունները երկար ժամանակ է, ինչ սկսվել են: Ինչպես այլ տեղերում, այդպես էլ Մեսխեթ-Ջավախքում ընտրյալների ցուցակը պատրաստ է: Հողագործները և քաղաքի բնակչությունը պատրաստվում են այս օրվան, որպեսզի ընտրություններին հաղթեն նրան, ով ուրիշի դժբախտության վրա կառուցում է իր երջանկությունը...»-տեղեկացնում է առաջին համարը
«Սամցխե-Ջավախքում ցանկություն էր առաջացել հրատարակել թերթը: Սա բնական և հարկավոր էր, դրությունն էլ էր պահանջում»,- ասում է պատմաբան Նատո Կրուաշվիլին:
Թերթը տպագրվում էր Մարտիրոսյան եղբայրների կողմից, խմբագրությունը գտնվում էր Ախալցիխեում, Վորոնցովի փողոցում: «Քաղաքացիական և գրական» թերթը Ախալցիխեի տեղական աշխատողների պատգամավորների մարմինն էր: Թերթի խմբագրության հանձնաժողովի մասին տեղեկություններ չկան: Թերթը Ախալցիխե-Ախալքալաք շուկայում արժեր 1 մանեթ և 50 կոպեկ, իսկ Վրաստանում՝ 2 մանեթ: Թերթի 3 էջը վրացերեն էին, իսկ վերջին էջը թուրքերեն լեզվով էր տպագրվում:
Սամցխե-Ջավախքի թանգարանում «Թարմացված Մեսխեթիի» թերթի միայն 3 համար է պահվում: 1921 թվականին, Խորհրդային օկուպացիայից հետո Վրաստանում տպագրությունն ընդհատվեց: Տարածաշրջանային մամուլը վերականգնեց իր գործունեությունը 1926 թվականին:
90-ական թվականներից տարածաշրջանային լրատվությունը էլ ավելի բազմերանգ դարձավ: Ախալցիխեում հրատարակվում էին «Մեսխեթի», «Սամցխե- Ջավախեթի», «Սամցխե», «Գրական Մեսխեթի», «Ջավախեթի», «Ախալցիխե» թերթերը: Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով համարները պարբերականությամբ չէին հրատարակվում:
Մարտի 21-ը վրաց լրատվության օրն է: Այս ամսաթիվը լրատվամիջոցի ներկայացուցիչները նշում են 1993 թվականից, երբ Վրաստանի լրագրողների միությունը և Թբիլիսիի պետական համալսարանը մարտի 21-ը նշեցին որպես վրաց լրագրության օր: Այս օրը պատահականորեն չի ընտրվել որպես տոն, 1819 թվականի մարտի 21-ին հրատարակվել է առաջին վրացալեզու թերթի առաջին համարը: