Ընտանիքում բռնության դեպքերի քանակը աստիճանաբար մեծանում է: Ներքին Գործերի նախարարության պաշտոնական տեղեկությամբ, 2019 թվականի 5 ամիսների տվյալների համաձայն, Վրաստանում գրանցվել է 2 396 դեպք, իսկ այս ընթացքում սպանել են 8 կին: 2019 թվականի հունիսի 14-ի դրությամբ, ոստիկանության կողմից Վրաստանում տրվել է 4 426 պատիժ:
Վրաստանում ընտանինքերում բռնության վերաբերյալ օրենքը գործում է 2016 թվականից:
Բռնություն ընտանիքում նշանակում է ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի հանդեպ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեռական բռնություն գործադրել, ճնշել: Ինչպես նաև խախտել նրա սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:
Ներքին Գործերի Նախարարության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի տեղեկությամբ՝ բռնության տեսակներից ամենաճանաչվածը հոգեբանական, ֆիզիկական և էկոնոմիկական բռնությունն է:
Ընտանիքում կանանց հանդեպ բռնության ուղղությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ասում են, որ բացահայտված դեպքերի բարձր ցուցանիշը բոլորովին վատ չէ: Ըստ քաղաքացիական հատվածի, այս ցուցանիշը մատնանշում է, որ զոհերը մինչ այժմ անհայտ պատմությունները արդեն հանրայնացնում են: