ԻՆՉՈՒ՞ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՐԱԳ ՈՒՏԵԼ
Ներկայումս մարդկանց հիմնական խնդիրներից է ժամանակի պակասը: Մեզանից շատերը չեն հասցնում բավարար քնել, ճիշտ սնվել և հանգստանալ: Ստիպված, հաճախ հարկ է լինում ընդմիջման ժամը կրճատել, ուտել շատ արագ և շարունակել օրվա գործերը: Լինում է, երբ մարդը ուտելն ավարտում է ընդամենը 5 րոպեյի ընթացքում:
Արագ սնվող մարդկանց մոտ նկատվում է ճարպակալություն, շաքարային դիաբետ, քաշի ավելացում, մարսողական համակարգի տարբեր խնդիրներ և այլն: Պատճառն այն է, որ մեր օրգանիզմը կուշտ լինելու հրահանգը ուղեղին փոխանցում է կուշտ լինելուց մի քանի րոպե անց: Ստացվում է, որ եթե մենք մեր սովորական ուտելիքը կերել ենք 5 րոպեում, ապա մենք կշարունակենք ուտել հավլյալ սնունդ ևս մի քանի րոպե: Այսպիսով կուտենք հիմնական քանակից ավելի շատ, որն էլ կբերի քաշի ավելացմանը:
Հիմնականում արագ ուտելու ժամանակ մենք չենք կարողանում կառավարել ուտելիքի քանակը, միաժամանակ ուտում ենք այնպիսի ուտելիքներ, որոնց մարսելը դժվար է: Բնականաբար շատ ուտելիքը ստամոքսը չի հասցնում բավարար մարսել, որի հետևանքով էլ ունենում ենք ինքանզգացոզության անկում և մարսողական համակարգի խնդիրներ:
Սնունդը հարկավոր է բավարար ծամել, դա օգուտ է ատամներին, լնդերին և իհարկե մարսողական համակարգին: