Առողջապահություն
Ինչպիսի՞ ախտանշաններ ունի կորոնավիրուսը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), իր ուշադրության կենտրոնում պահելով աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման դինամիկան, համակարգելով COVID-19-ի հետ կապված հետազոտություններն ու դեղամիջոցների մշակումը, իր պաշտոնական կայքում պարբերաբար թարմ տեղեկատվություն է ներկայացնում Չինաստանում հայտնաբերված նոր վիրուսի վերաբերյալ։ Իր հրապարակումներից մեկով ԱՀԿ-ն փորձել է հնարավորինս սպառիչ պատասխաններ տալ այն բոլոր հարցերին, որոնք կարող են առաջանալ աշխարհի տարբեր հատվածներում ապրող մարդկանց շրջանում։

Ի՞նչ է կորոնավիրուսը Կորոնավիրուսները վիրուսների մեծ ընտանիք են, որոնց պաթոգեն ազդեցությունը մարդկանց և կենդանիների նկատմամբ ապացուցված է: Հայտնի է, որ մի շարք կորոնավիրուսներ մարդու մոտ կարող են առաջացնել շնչառական ինֆեկցիաներ՝ սկսած սովորական հարբուխից մինչև ավելի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS) և սուր շնչառական համախտանիշը (SARS): Վերջերս հայտնաբերված նոր կորոնավիրուսը COVID-19 հիվանդության առաջացման պատճառն է համարվում:

Ի՞նչ է COVID-19-ը

COVID‑19-ը ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչը վերջերս հայտնաբերված նոր կորոնավիրուսն է։ Մինչ 2019 թ․-ի դեկտեմբեր ամիսը՝ Չինաստանի Ուհան քաղաքում վարակի բռնկումից առաջ այս նոր վիրուսի և հիվանդության մասին մարդկությանը ոչինչ հայտնի չէր։

Որո՞նք են COVID‑19-ի ախտանշանները

COVID 19-ի առավել տարածված ախտանիշներն են մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, հոգնածությունը և չոր հազը: Մի շարք հիվանդների մոտ նկատվում են տարբեր բնույթի ցավեր, քթի փակվածություն, հարբուխ, ֆարինգիտ կամ լուծ։ Որպես կանոն այդ ախտանշանները աստիճանաբար են զարգանում և թույլ արտահայտված բնույթ են կրում։ Շատ վարակակիրների մոտ ախտանշաններն ու վատ ինքնազգացողությունը կարող են և չարտահայտվել։ Մարդկանց մեծամասնության դեպքում (մոտ 80%) հիվանդությունն ապաքինվում է, ընդ որում բուժման առանձնահատուկ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտություն չի առաջանում։ Մոտավորապես վեցից 1 դեպքում COVID-19-ը ծանր ախտանշաններ է առաջացնում՝ զարգացնելով սուր շնչառական անբավարարություն։ Հիվանդության ծանր ընթացքն առավել հավանական է տարեց մարդկանց շրջանում, ինչպես նաև այն մարդկանց մոտ, որոնք տառապում են օրինակ այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են զարկերակային բարձր ճնշումը, սրտի հիվանդությունները, շաքարախտը։ Հիվանդության՝ մահվամբ գրանցված ավարտը դեպքերի մոտ 2%-ն է կազմում։ Մարմնի բարձր ջերմաստիճանի, հազի և դժվարացած շնչառության դեպքում պետք է դիմել բժշկական օգնության։

Ինչպե՞ս է տարածվում վիրուսը

2019‑nCoV կորոնավիրուսով կարելի է վարակվել այն անձանցից, որոնք արդեն վարակակիր են։ Վիրուսը մարդուց մարդուն է փոխանցվում մանր կաթիլների միջոցով, որոնք արտանետվում են COVID‑19-ով հիվանդ մարդու հազի կամ փռշտոցի ժամանակ։ Այդ կաթիլները շնչելու դեպքում մարդը վարակվում է։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում հիվանդության ախտանշաններ ունեցող մարդկանց հետ շփման դեպքում պահպանել առնվազն 1 մետր հեռավորությունը։ Վիրուս պարունակող կաթիլները տարածվում են նաև մարդուն շրջապատող առարկաների ու մակերեսների վրա, և մարդիկ կարող են վարակվել՝ նաև դիպչելով այդ առարկաներին կամ մակերեսներին, իսկ հետո իրենց քթին, աչքերին կամ բերանին։

COVID-19-ի հարուցիչը փոխանցվո՞ւմ է արդյոք օդի միջոցով

Գիտական թարմ տվյալների համաձայն վիրուսի՝ օդի միջոցով փոխանցումից առավել ծանրակշիռ գործոն են համարվում շնչուղիներից արտազատվող մանր կաթիլները։

Արժե՞ վախենալ կորոնավիրուսից

Հիվանդության հետ կապված փաստերի մասին տեղեկացված լինելով՝ ավելի լավ կկարողանաք գնահատել ձեզ սպառնացող ռիսկերն ու կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել։ Կարևոր է իմանալ ձեր բնակավայրում ընթացող իրավիճակի դինամիկան և ըստ այդմ ձեռնարկել անհատական պաշտպանության միջոցներ։

Գոյություն ունի արդյո՞ք COVID‑2019-ի բուժման մեթոդ, դեղամիջոց կամ պատվաստանյութ


Ներկա պահին՝ ոչ։ Տվյալ պահին նոր կորոնավիրուսի բուժման և կանխարգելման համար չկա մշակված պատվաստանյութ կամ հակավիրուսային դեղամիջոց։ Այնուամենայնիվ հիվանդացած մարդիկ բժշկական օգնության կարիք ունեն՝ ախտանշանների թեթևացման համար։ Հիվանդության ծանր ընթացք ունեցող մարդիկ հոսպիտալացման ենթակա են։ Կենսական կարևորագույն գործառույթների պահպանմանն ուղղված բուժական միջոցառումների շնորհիվ հիվանդների մեծամասնությունն ապաքինվում են։ Ներկա պահին հատուկ ազդեցության դեղամիջոցներ ու պատվաստանյութեր են մշակվում․ դրանք ենթարկվում են կլինիկական հետազոտությունների։ 

Նյութը պատրաստված է Ամերիկյան ձայնի կողմից։


Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.