Առողջապահություն
«Վիճակը ծայրահեղ ծանր է»,- Ախալցխացի 8-ամյա տղայի վիճակը ըստ բժիշկների
Սեպտեմբերի վեցին Ախալցիխեում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասված երեխան դեռևս մնում է Իաշվիլիի անվան հիվանդանոցում: Մոտոցիկլետը բախվել էր երեխային, նա մինչ այժմ միացված է արհեստական շնչառության սարքին: Մեկ շաբաթ շարունակ բժիշկները սպասում են առողջական վիճակի բարելավմանը, որպեսզի կարողանան վիրահատություն անցկացնել:
Հիվանդանոցի աշխատակազմն ասում է, որ երեխայի վիճակը հիվանդանոց տեղափոխելուց հետո անփոփոխ է:
Դեպքը տեղի է ունեցել Սեպտեմբերի 6-ին, Ախալցիխեում: Տուժած երեխային նախ Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց, ապա գլխի և վերջույթների վնասվածքներով Թբիլիսի էին տեղափոխել:
Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննությունն անցկացնում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչն առողջությանը թեթև կամ լուրջ վնաս է հասցրել»:
Այս հոդվածի համաձայն՝ հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ 6 ամսից մինչև 2 տարի, կամ էլ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով:
Վթարի մասին մանրամասները կարդացեք «9-րդ ալիքի» կողմից պատրաստված նյութում՝
Ախալցիխեում մոտոցիկլետը հարվածել է 8-ամյա տղային. վիճակը ծանր է (Տեսանյութ)
Տարածեք :