Ախալցիխեում սկսել են պատվաստել բժիշկներին
Սամցխե-Ջավախքում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: Այս փուլում պատվաստումն անցել է միայն «Իմեդի» կլինիկայի անձնակազմը:
Վերակենդանացման բաժանմունքի վարիչ` Գիորգի Ափցիաուրին և կլինիկայի տնօրեն՝ Գիորգի Բարձիմաձեն առաջինն են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Գործընթացին մասնակցում էին Սամցխե-Ջավախեթիի նահանգապետը և Ախալցիխեի քաղաքապետը:
Պատվաստանյութի 1400 դոզա հատկացվել է Սամցխե-Ջավախքին: Պատվաստումը կսկսվի մարտի 17-ին Բորժոմիի, Նինոծմինդայի և Ախալքալաքի հիվանդանոցներում, իսկ մարտի 18-ին ՝ Ասպինձայում և Ադիգենիում, «Evex» կլինիկաների ցանցում:{{VIDEO}}