Հազ, դող, սրտխառնոց - Covid-ի նոր՝ FLiRT-շտամի ախտանիշները
COVID-19 շտամների նոր խումբը, որը կոչվում է FLiRT, Omicron շտամի ածանցյալն է: Ներկայումս «ռոմանտիկ» խումբը ներառում է երկու շտամներ՝ KP.1.1 և KP.2.2, որոնք երկուսն էլ հայտնաբերվել են ԱՄՆ-ում։ Դրանից գերակշռող շտամը KP.2-ն է, որն այժմ կազմում է Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների մեկ քառորդը:
Երկրորդ շտամը գերիշխող է: Վիճակագրության համաձայն՝ այս շտամները կազմում են երկրում կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի մոտ 25%-ը։
FLiRT վարակի ախտանշանները հիմնականում նույնն են, ինչ բոլոր նախորդ շտամները՝ ջերմություն, դող, շնչահեղձություն, շնչառության դժվարություն, հազ, կոկորդի և մկանների ցավ, հոտի և համի կորուստ, երբեմն՝ սրտխառնոց և փսխում:
Ծանր ձևով վարակը կարող է զարգանալ թուլացած իմունիտետով, քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ (սրտանոթային պաթոլոգիաներ, չարորակ ուռուցքներ, քաղցկեղ, շաքարախտ, ասթմա):
«Սա առանձին խումբ է, ճյուղ Omicron շտամից: Ներկայումս, այո, այն շարունակում է տարածվել, դրա մասնաբաժինը վարակվածության բոլոր դեպքերի մեջ արդեն 20%-ից ավելի է, սակայն աշխարհում ընդհանուր հիվանդացության նվազում է նկատվում։ Այնուամենայնիվ, փորձագետները չեն թերագնահատում այս տեսակը, քանի որ այն որոշակի վտանգ է ներկայացնում։ Մենք վերծանում և մեկնաբանում ենք, թե որքանով է դա ախտածին և վտանգավոր»,- նշել է բժշկական գիտությունների թեկնածու Գեորգի Վիկուլովը։