Ձայն փոփոխություններին. Դավիթ Բալիաշվիլի
Միացյալ ազգային շարժման քաղաքապետի թեկնածուն իր ընտրությունը գրանցեց ԱԽալցիխեում: Թիվ 28 ընտրատեղամասում փոփոխությունների օգտին քվեարկեց Դավիթ Բալիաշվիլին: ՄԱՇ-ի թեկնածուն տեղամաս է ժամանել 10:00-ին:
«Քվեարկում եմ հանուն Վրաստանի զարգացման եւ պայծառ ապագայի: Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիի ժամանելուն, ապա ես փաստը դրական եմ գնահատում: Եթե հանրահավաքները սկսվեն, մենք, իհարկե, կմիանանք Սամցխե-Ջավախքից»,-ասել է Դավիթ Բալիաշվիլին «9-րդ ալիք»-ի մոտ: