Քվեարկեցի Ախալցիխեի զարգացման օգտին. Սամցխեի պատգամավոր
Սամցխեի մեծամասնական պատգամավորը մասնակցեց ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Անտոն Օբոլաշվիլին կնոջ հետ իր դիրքորոշումը գրանցելու համար ներկայացել է Ախալցիխեի չորրորդ ընտրատեղամաս: Նա ասում է, որ քվեարկել է երկրի խաղաղության և մունիցիպալիտետի հետագա զարգացման օգտին:
Նրա խոսքով՝ ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում, եւ խախտումներ չեն արձանագրվել: