SSSS

Ընտրություններ
Ընտրական իրավունք էմիգրանտների համար - ի՞նչ կարծիք ունեն արտերկրում գտնվող մեր հայրենակիցները
Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2023 թվականին Վրաստանից հեռացել է 245 064 մարդ: Եթե համեմատենք նախորդ տարվա տվյալների հետ, սա 95.6%-ով ավելի է: Աշխատելու նպատակով արտասահման մեկնած քաղաքացիները հաճախ հայրենիքում մնացած ընտանիքների հիմնական եկամտի աղբյուրն են:

Էմիգրանտների թվի աճի հետ մեկտեղ ավելանում է հայրենիք ուղարկված գումարը: 2023 թվականին արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիները փոխանցել են ավելի քան 4.1 միլիարդ դոլար, որից 1.3 միլիարդ դոլարը՝ Եվրամիության երկրներից:

Բելա Մոդեբաձե

Երբ Ախալցիխի բնակչուհի Բելա Մոդեբաձեն այլևս չէր կարողանում պահել իր ընտանիքը, նա 35 տարեկան հասակում կայացրեց ամենադժվար որոշումը՝ թողեց իր 12 և 15 տարեկան երեխաներին հայրենիքում և 2016 թվականի նոյեմբերին գնաց Իտալիա՝ աշխատելու:

«Այս որոշումը ինձ համար նույնքան դժվար էր, որքան բոլոր էմիգրանտների համար: Գիտակցում ես, որ թողնում ես ընտանիքդ, երեխաներիդ: Միայն մասամբ գիտես, թե ինչ է սպասվում քեզ, պատկերացում չունես, թե ինչ կպահանջվի հետագայում: Ամեն ինչ սոցիալական խնդիրներից է գալիս, որը ստիպում է, որ կամ թողնես երկիրդ, կամ չկարողանաս հասնել նպատակիդ՝ երեխաներիդ կրթությանը: Այլ պատճառ չունեի, միայն երեխաների համար կարող է մայրն այս քայլին գնալ, և դրա համար էլ ես էմիգրանտ եմ», - պատմում է Բելան: Այժմ նա 43 տարեկան է և ութ տարի է, ինչ արտագաղթի մեջ է: Ասում է, որ հայրենիքից և ընտանիքից հեռու գտնվելն այժմ էլ նրա հարկադիր ընտրությունն է:

«Միշտ փնտրում եմ փակ գործեր, որևէ վայր դիտելու ցանկություն չունեմ՝ բացի իմ հայրենիքից: Այստեղ լավ եմ միայն այն ժամանակ, երբ դուրս եմ գալիս ու լսում եմ իմ ժողովրդի ձայնը, վրացերեն խոսակցություն»:

Բելան հայրենիք վերադառնալու երկու փորձ է արել՝ մեկ անգամ 2018 թվականին, երբ որոշեց, որ ժամանակն է ընտանիքի հետ շարունակել ապրել, բայց երեքուկես ամսում ստիպված եղավ վերադառնալ Իտալիա: Երկրորդ անգամ նա վերադարձավ Վրաստան 2022 թվականին, սակայն ընդամենը չորս ամիս մնաց:

«Երբ գումարը վերջանում է, աշխատանք չես գտնում, ոչ մի հնարավորություն չունես… Փորձեցի նորից աշխատանք սկսել Ախալցիխեում ու այլևս չվերադառնալ, բայց ցավոք, ոչ մի գործ չկար: Այլևս չկա խոսք այն մասին, որ անես այն, ինչ սիրում ես»:Բելա Մոդեբաձե

Հայրենիք վերադառնալուց հետո, ամեն անգամ միջավայրը ավելի ու ավելի օտար էր թվում, թե՛ հարազատ քաղաքում, թե՛ ընտանիքում ամեն ինչ փոխված էր։

«2022 թվականին, երբ վերադարձա, բանկում նույնիսկ իմ տվյալները կորած էին: Օպերատորը, երբ նկատեց, որ հուզվել եմ, նա էլ արտասվեց՝ «Մի անհանգստացեք, ամեն ինչ կվերականգնենք» ասաց: Տվյալներին նայեց ու ասաց՝ «Նախկինում ուսուցչուհի էիք, հիմա ինչ գրեմ»: «Չգիտեմ», ասացի: Գրեցին՝ «էմիգրանտ»: Իմ անձնագրն անգամ չէի կարող օգտագործել, դա սարսափելի զգացողություն է, այդ պատճառով չեմ ուզում այստեղ լինել»:

Նույն հանգամանքներով՝ ծանր սոցիալական պայմանների պատճառով, էմիգրացիայում են Բելայի մայրը, երկու քույրերն ու եղբայրը:

«Անորոշ ժամկետով ենք, ոչ ոք չգիտի, թե երբ կվերադառնանք: Այստեղ 70 տարեկան վրացի կանայք կան, արդեն նրանք ունեն խնամքի կարիք, բայց այստեղ որպես խնամակալներ են աշխատում»:

Բելային հարցրի, թե ինչպիսի իրավիճակ պետք է լինի երկրում, որ նա և իր ընտանիքը հայրենիք վերադառնան:

«Երկրի բնակչության մեծ մասը էմիգրացիայում է: Բոլորս աշխատունակ ենք, ովքեր կարող ենք աշխատել և ամեն ինչ անել մեր հայրենիքի համար: Այս մարդկիկ համապատասխան կրթություն և հմտություններ ունեն: Պետք է լինի հատուկ զբաղվածության ծրագիր, և մեր աստիճանական վերադարձի հնարավորություն: Այլ հեռանկար չեմ տեսնում: Շատ փոքր, տարրական եկամուտ է անհրաժեշտ մեզ»:

Բելա Մոդեբաձեն այժմ ապրում է Շվեյցարիայի սահմանի մոտ, Կոմոյի մարզում: Ասում է, որ իր շրջակայքում նույնպես շատ վրացիներ կան: Չնայած նրանց մեծ ցանկությանը, ոչ մեկը չի կարողանում մասնակցել ընտրություններին:

«Ութ տարի է փորձում եմ որևէ տեղ մոտակայքում մասնակցել քվեարկությանը, բայց ընտրություններին երբեք չեմ մասնակցել: Ինչպե՞ս կարելի է այս հարցը լուծել. դրա մասին պետք է հյուպատոսությունը մտածի: Այստեղ եթե մեկ ընտրատեղամաս բացվի, ցանկացածը կարող է ընտանիքից երկու ժամով դուրս գալ և մասնակցել քվեարկությանը: Նույնիսկ եթե ընտրատեղամաս բացեն Միլանում, դա մեզ համար օգնություն չէ, չենք հասցնի գնալ, քվեարկել ու վերադառնալ: Ազատ օր մեզ ոչ ոք չի տալիս ընտրությունների համար», - բողոքում է Բելան։

Մերի Էնդելաձե

Իսրայելում իրավիճակը տարբերվում է Իտալիայից։ Այստեղ անօրինական բնակիչների մի մասը վախենում է, որ ընտրատեղամաս ներկայանալով, նրանց տվյալները կգրանցվեն, և պաշտոնական մարմինները ստիպված կհեռացնեն նրանց երկրից։ Դեպորտացիայի վախի պատճառով Ադիգենիից էմիգրանտ Մերի Էնդելաձեն ասում է, որ Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ չեն օգտվի քվեարկելու իրենց իրավունքից։

«Հիմնականում փաստաթուղթ չունեցող մարդկանց հետ եմ շփվում, և մեծամասնությունը խուսափում է, որպեսզի հետագայում որևէ վտանգ չստեղծվի։ Իրական վտանգի առաջ ենք կանգնած, որ կարող են մեզ դուրս հանել երկրից։ Իսկ մենք բոլորս այն կարծիքի ենք, որ երկիրը հետընթաց է ապրում, և ինչ-որ բան պետք է փոխվի։ Դեռ չգիտեմ, թե ինչ կանեմ՝ կմասնակցեմ, թե ոչ։ Բայց քանի որ զգում եմ, որ ինչ-որ բան կարող եմ անել իմ երկրի համար, գուցե չկարողանամ զսպել ինձ և գնամ քվեարկելու», - բացատրում է Մերին։

Ընտրություններից 40 օր առաջ էմիգրանտները տեղեկություն ունեն, որ Իսրայելում մի քանի ընտրատեղամաս կբացվի, և նրանք հնարավորություն կունենան քվեարկելու։ Հյուպատոսությունը դեռևս չի ուղարկել տեղեկացնող թերթիկներ կամ հաղորդագրություններ էմիգրանտներին։

«Երբ մեկ տարի առաջ Իսրայելում պատերազմ սկսվեց, բնակչության կեսից ավելին արդեն իրերը հավաքել էին։ Չգիտեինք, թե ինչ իրավիճակ էր, և հնարավոր էր, որ մենք էլ հեռանայինք։ Այն ժամանակ հյուպատոսությունը բոլորին՝ թե՛ փաստաթղթով և թե՛ առանց փաստաթղթերի, գրանցեց։ Նրանց բոլորի մասին ունեն տեղեկություններ։ Ասվեց, որ երբ ընտրություններ կլինեն Վրաստանում, Իսրայելում մի քանի ընտրատեղամաս կբացվի, և ցանկացած մարդ կկարողանա քվեարկել։ Չգիտեմ, թե որքանով է դա իրական։ Նույնպես չգիտեմ, արդյոք Աշդոդում բացվելու է ընտրատեղամաս»:
Մերի էնդելաձե

Մերի Էնդելաձեն երեքուկես տարի է, ինչ էմիգրանտ է։ Միայնակ ծնող, երկու երեխաների մայր՝ սոցիալական վիճակը նրան ստիպեց, որ Իսրայելում աշխատելու մասին մտածեր։ 7 և 12 տարեկան երեխաներին թողեց ծնողների մոտ և մեկնեց Աշդոդ։

«Ես այստեղ չեմ եկել քմահաճույքի համար, ես այստեղ եմ, որ տուն կառուցեմ ու գնամ։ Դրա համար նվազագույնը երկու տարի է պետք։ Երկար մնալ չեմ պատրաստվում, չեմ կարող 10 կամ ավելի տարի մնալ, էմիգրանտ լինելու համար չեմ ծնվել։ Վերջին մեկ տարում հաստատուն եմ դարձել, նպատակիս մասին եմ մտածում, հաղթահարել եմ զգացմունքներս։ Նախկինում ամեն օր մտածում էի՝ «թող լինի ինչ ուզում է, ես տուն կվերադառնամ»: Մինչև լեզուն սովորեցի, մարդկանց հետ ծանոթացա, աշխատանքը կայունացրի, շատ դժվար էր։ Երեխաների կարոտին ինչ-որ կերպ դիմանում եմ, ուրիշ տարբերակ չկա, հակառակ դեպքում հոգեպես կկոտրվեմ»։

Մերին հայրենիք վերադառնալու մասին մտածել է մեկ անգամ Իսրայել-Պաղեստինի պատերազմի ժամանակ, և երկրորդ անգամ, երբ Վրաստանում սկսվեց «ռուսական օրենքի» ընդունման դեմ բողոքի ալիքը։

«Զգում էի, որ յուրաքանչյուր վրացի կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար։ Այդ ժամանակ կարող էի չմտածել ու վեր կենալ, գնալ։ Էմիգրանտների համար շատ դժվար է այստեղից հետևել իրավիճակին։ Անկասկած է, որ այս կառավարությունը պետք է փոխվի, ես նրանց հայացքներին չեմ համակերպվում, ոչ մի կերպ չեմ տեղավորվում նրանց մտածելակերպում, բայց ես չեմ տեսնում ավելի լավ և ուժեղ իշխանություն, որի կողմն անցնեմ։ Ամենաշատը հենց էմիգրանտներս ենք ուզում, որ իրավիճակը շուտ շտկվի, որպեսզի մեզ հնարավորություն տրվի շարժվելու մեր երկրում»։

Թամունա Գիորգաձե 

Թամունա Գիորգաձեն նույնպես կարողացավ տնտեսական խնդիրներին դիմակայել միայն արտագաղթելով: Վրաստանում բազմաթիվ փորձերից հետո նա չգտավ աշխատանք, որը արժանապատիվ աշխատավարձ կառաջարկեր։ Օրեցօր ընտանիք պահելը դժվարանում էր։ Երկարատև մտորումներից հետո, 2022 թվականին նա կայացրեց իր համար դժվար որոշում՝ թողեց իր 14 և 11 տարեկան երեխաներին ամուսնու մոտ և մեկնեց Իտալիա։

«Արտագաղթեցի, քանի որ սուղ պայմանների մեջ էի, և ուզում էի, որ կարողանամ երեխաներիս պահել և նրանց համար ավելի լավ ապագա ապահովել։ Ամուսինս հիվանդ էր, տունը՝ փլված։ Տան կեսը լրիվ ավերվեց, և քաղաքապետարանը միայն 500 լարիով օգնեց։ Նախընտրական շրջան էր, դրա համար էլ տվեցին։ Վրաստանում շատ տեղերում եմ աշխատել։ Խանութում էլ եմ աշխատել, դպրոցում էլ։ 200 լարի աշխատավարձով խանութում ամբողջ օրը նստես, ո՛չ ընտանիքդ կպահես, ո՛չ էլ փլված տունը կվերանորոգես։ Կարևորը երեխաներին կրթություն տալն է և նորմալ տուն ունենալը», - ասում է Թամունան։ Նա այժմ 40 տարեկան է և արդեն երեք տարի է, ինչ գտնվում է Իտալիայի Նեապոլ քաղաքում։

Թամունայի ավագ որդին արդեն 12-րդ դասարանում է։ Մայրը նախատեսում է գարնանը, որդու վերջին զանգին վերադառնալ Վրաստան։ Այդ ժամանակ նա կկայացնի որոշումը՝ մնալ Վրաստանում, թե նորից հավաքել իրերը և անցնել արտագաղթողի դժվարին ուղին։

«Ուզում եմ Վրաստան գնալ, տեսնել՝ ինչ իրավիճակ է։ Եթե ինչ-որ տեղ աշխատանք գտնեմ, գիտեմ, որ ավելի լավ չի լինի, բայց եթե նվազագույն աշխատավարձով կարողանամ երեխաներիս պահել, այլևս չեմ վերադառնա Իտալիա։ Եթե ոչ, ստիպված կլինեմ կրկին գալ, այլ ելք չունեմ։ Ավագ որդիս այժմ ընդունելության քննությունների է պատրաստվում, և հիմա ավելի շատ բաներ են պետք, չգիտեմ՝ ինչ կլինի»:

Թամունան ասում է, որ շատ լավ գիտակցում է, թե ինչ կարող է անել իր երկրի համար արտերկրից՝ դա հոկտեմբերի
26-ին ընտրատեղամաս գնալն ու քվեարկելն է։ Ինչպես կկարողանա անել դա ոչ լեգալ եղանակով, արդեն սկսել է մանրամասները պարզել։

«Վրացիներն ասացին, որ Նեապոլում ընտրատեղամաս է բացվում։ Գրանցման փուլը դեռ չեմ անցել։ Շատերն են ուզում գնալ ընտրություններին, հատկապես նրանք, ովքեր լավ հասկանում են իրավիճակը։ Երկրում փոփոխություններ են անհրաժեշտ, որ իմ նման մայրերը կարողանան իրենց երեխաների կողքին լինել։ Բոլոր արտագաղթողները ցանկանում են վերադառնալ, այնտեղ աշխատանք գտնել, ու այլևս երբեք չհեռանալ։ Դա ամենակարևորն է։ Արտագաղթից վերադարձածներից բացի, այնտեղ ապրողներին էլ չի կարողանում զբաղեցնել իշխանությունը, ու այդքան արտագաղթածներ ինչպե՞ս վերադառնան»։
Թամունա Գիորգաձե

Հայրենիքում տիրող իրավիճակը օտար երկրից ավելի այլ տեսանկյունից է ընկալվում։ Տնտեսական և սոցիալական խնդիրներից առավել, Թամունա Գիորգաձեն ավելի շատ անհանգստացած է Վրաստանի եվրոպական ապագայով։

«Ամենակարևորն այն է, որ առանց Ռուսաստանի ապրենք։ Այդ երկիրը միայն մեր գրավումն է ցանկանում։ Այստեղ գտնվող վրացիներից ոչ ոք չի ուզում, որ Ռուսաստանի հետ հարաբերություններ լինեն, այդ թվում՝ տարեցներն էլ։ Վրաստանում ավելի հաճախ հանդիպում եմ մարդկանց, ովքեր ասում են, որ Ռուսաստանը մեր ընկերն է, իսկ այստեղ նման բան ոչ մեկից չեմ լսել։ Հավանաբար, այն պատճառով, որ այստեղ տեսնում ենք, թե ինչպես են ապրում եվրոպացիները։ Մեր երկրում, երբ տարեցը կենսաթոշակ է ստանում, կամ դեղորայք պետք է գնի, կամ սնունդ՝ երկուսը միասին գնել չի կարող, ստիպված է ինչ-որ մեկից հրաժարվել։ Իսկ այստեղ կենսաթոշակն այնքան մեծ է, որ կարողանում են արժանապատիվ ապրել և հանգստանալու գնալ։ Մենք ուզում ենք այդպիսի ծերություն։ Հուսով եմ, որ ստիպված չենք լինի Ռուսաստանի կողմը նայել։ Մեր կառավարությունը բոլոր հարցերում Ռուսաստանի կողմնակից է։ Ոչ միայն ես, այստեղի մարդիկ էլ ասում են, որ ձեր կառավարությանը Եվրոպան չի հետաքրքրում։ Այն տատիկի տղային, ում խնամում եմ, ասում էի՝ հույս ունեմ, որ Վրաստանում կմնամ և վերադառնալ այլևս ստիպված չեմ լինի։ Նա էլ պատասխանեց՝ չեմ կարծում, ռուսական կառավարություն ունեք, ինչպես եք Եվրոպայում հայտնվելու», - նշում է Թամունան։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
7.1592
EUR
EUR
1
2.9516
RUB
RUB
100
2.8581
TRY
TRY
1
0.0800
USD
USD
1
2.8515
Օրացույց
«« Հունվար  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
3031 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

hacklink al hack forum organik hit omegle live+18 film izleMarsbahis girişDeneme Bonusu Veren Sitelervozolbetivobonus veren casino sitesihttps://w88fm.top/zeta librarycasibombetbababetbabamarsbahisayvalık zeytinyağıpijama takımıpijamaikimisli giriş30 tl bonus veren sitelerlink vao w88 moi nhatEkrem Abideneme bonusu veren sitelerMostbethttps://www.vozoldiyari.com/casinolevantdeneme bonusu veren sitelermariobet girişsabahlıkkimonodeneme bonusu veren sitelerultrabetultrabet twitterToy Poodleistanbul escortpaykwikvirabet girişdeneme bonusu veren sitelercasibom girişbelugabahis girişlilibetlilibetbest online casino indiaindia online bettingMikiカジノMikiカジノ 入金不要ボーナスbycasino güncel girişオンラインカジノbelugabahis girişrulet siteleri1xbet Yeni Girişcasinolevantcasinolevantbypuff.comnew bitcoin casinosbitcoin sports bettingnew online casinos canadaonline casino ontarioonline casino canadabitcoin casinosnew online casinobest betting sitesonline sports bettingno deposit bonusimajbetzbahisbetpubliconwincratosroyalbet girişcasinolevantlayarkaca21bankobetblox fruits scriptSolara ExecutoracehgroundsnaptikacehgroundbagonAlev casinoRoku bet güncel girişakcebet girişcasinomegacasinomega girişakcebetdeneme bonusu veren sitelercasibom 738 com trcasibom 738 com trcasibom 738 com trcasibom 738 com trcasibom 738 com trbetciocasinolevantfixbetcasinomegasultanbetbetivo girişcasibom girişmarsbahis7slotscasibom twittermarsbahis giriş1xbetslot siteleriBanko kuponvaycasinoistanbul escortdeneme bonusuoleybet girişotobetcasibominagaming1winsophie rain leaksbetplay girişCasinolevantCasinolevantcasino siteleriimajbet güncel girişjustin tvbetoffice yeni adresbetoffice güncel adresbetoffice yeni girişbetoffice güncel girişbetoffice girişbetofficeSekabet güncel girişcasibom girişligobetjojobetGrandpashabetDeneme Bonusu 2025Grandpashabetaresbetdoedajojobetsophie rain leakedkingbettingvozolmatbetmarsbahisimajbetdeneme bonusu veren sitelerpin uppinupcasibom girişdeneme bonusuMobil Ödeme Bozdurma 7/24otobetekrem abi sitelercenabetsvensk casinobetpuancasinomaxicasinometropolbetpuanotobetbetscosmosnya casinon sverigebasaribetcasibom dizipalxslotmaltbahisikimisliHiltonbet Giriş casibomGüvenilir Medyumlarbettiltjustintvİzmir escortKuşadası escortİzmit escortCasinopopetorobetgrandpashabetgalabetotobetotobetbetebetmarsbahisotobetmarsbahismarsbahisgalabetsekabeterotik film izlemeritking girişpinco girişWinex Marketscasibom girişantep escortsahabetcasinoplusdeneme bonusu veren sitelerbetturkeyxslotzbahissekabetsekabetsekabetsekabetstarzbetsahabetonwinmatbetporno izleimajbetmersobahismadridbet twitterbetturkeybetkanyonmadridbetfixbetvaycasino1winkralbetroyalbet betebetnakitbahisbetkanyonkralbettipobetdinamobetdumanbetbets10 güncel girişcasibombetgittaraftarium24justin tvvbetvbetpornromabettrendbetnakitbahisbahisbudurcasinomobionwinultrabetsekabettelebetcasibombetkombetkom girişbetkom güncel girişkulisbetTanıtım Yazısıonwinsahabetimajbet güncelcasino sitelerisnaptwittercasibom girişcasibomvevobahisbetsmovegoldenbahisbetnanoparibahismavibetelexbetngsbahiskalebetodeonbettempobetasyabahisbetciosuperbetnbetparkbetwoonpillowcoversgalabetcasibomcasibom1xbetpusulabetcasibomgrandpashabetextrabetsavoybettingbahigoprensbetperabetmaltcasinoklasbahismariobettarafbetbiabetdeneme bonusu veren siteler forumcasibom girişbeste casino på nettSweet Bonanza Slot Demomatbetmaltbahistaraftarium24justin tvselçuksportsgrandpashabetbettiltotobetotobet girişvbetvbetsüpertotobetvbetcasibom pornomavibetmavibet girişbetmatikjokerbetmavibet1xbetcasibombetturkeylivebahisstories anonimo452marsbahis comcasibom745 commeritking1615 comelizabet girişmeritking girişbetparkcasibom792fixbet twitterfixbetfixbet girişlivebahislivebahislivebahislivebahisPillow Coverscasibom girişcasino sitelericasino sitelerideneme bonusu veren canlı bahis sitelericasino siteleri 2025holiganbet452marsbahiscasibom745casibom738meritking1616 comcasibom792casinomhubNakitbahisemergency electrician sydneyBetboo Girişpaslanmaz çelikcasibomcasibombetnanoEkrem Abi SitelerRestbet Girişbahis sitelerifacebook downloaderlordbahisbetturkeynakitbahisbetturkeynakitbahis girişbethand girişhd film izleextrabetKavbet girişSekabetbetpark girişbetparkkolaybetbetsatbetpark girişmavibetjojobetExtrabet1casinomhubkombi servisiAtlasbetsahabet girişdede oynaBettiltBettilt Girişmetin2 pvpbeyoğlu escortportobetganobetfree instagram followersinstagram takipçi hilesiinstagram takipçi hilesiHesaplarpusulabetmatadorbet gerçek adresmatadorbetmatadorbet giriş adresimatadorbet girişBetmatikBetmatik Girişmatadorbetmatadorbet bahis sitesicasibomcasibom girişen iyi kumar sitelerikumar sitelerien iyi kumar siteleri 2025deneme bonusu 5000deneme bonusu veren sitelerdeneme bonusutarafbettarafbet giriştarafbet güncel giriştarafbet twitterligobet girişbycasinoligobetxslotbetamarabetturkeybaynesineimajbetimajbet güncel girişimajbetmatbetonwinsekabetsahabetmatadorbetholiganbetbetcioholiganbetmatadorbetgrandpashabetimajbetmatbetsekabetsahabetonwinjojobetholiganbetmatadorbetjojobetrestbetpinbahiscasibomcasibom giriş güncelcasibom girişcasibomcasibom giriş günceljojobetmarsbahiscasibomonwinmatbetsekabetsahabetonwinmarsbahisjojobetvbetkingroyalkavbetkavbet güncel girişlordbahiskulisbetbetvaktibet365boombetbetboostakeroyalbetbetturkeyholiganbetholiganbet güncel girişmatbetmatbet güncel girişlunabetlunabet güncel girişxslotdeneme bonusu, bedava deneme bonusu veren sitelermeritbetcasibompendik escort, kartal escort, istanbul escortcasibom792casibom güncel girişcasibom güncelsetrabetsweet bonanza,sweet bonanza oyna,dede oynaonikinumaracasibomcasibom girişcasibomcasibom üyelik