Արտերկրում բնակվող ընտրողների համար կբացվեն յոթ լրացուցիչ ընտրատեղամասեր
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին արտերկրում բնակվող ընտրողների համար կբացվեն յոթ լրացուցիչ ընտրատեղամասեր։ Համապատասխան որոշումը ԿԸՀ-ն միաձայն ընդունեց այսօրվա նիստում։
Գերատեսչության տվյալներով, լրացուցիչ ընտրատեղամասերի ստեղծման համար հիմք են հանդիսացել արտերկրում ընտրողների վերաբերյալ թարմացված տվյալները, որոնք ԿԸՀ-ն ստացել և մշակել է ԱԳՆ-ից և համապատասխան այլ գերատեսչություններից։ Ներկայումս արտասահմանում ընտրելու իրավունք ունեցող ընտրողների թիվը 95 834 է։
«Ընտրողների թվի աճին համապատասխան՝ ընտրատեղամասեր լրացուցիչ ստեղծվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում – Բեռլինում, Իսպանիայի Թագավորությունում – Բարսելոնայում, Իտալիայի Հանրապետությունում – Հռոմում, Հունաստանի Հանրապետությունում՝ Աթենքում և Սալոնիկում, Ֆրանսիայի Հանրապետությունում – Փարիզում:
Ընդհանուր առմամբ, 42 երկրներում 67 ընտրատեղամասեր կսպասարկեն արտերկրի ընտրողներին։ Տեղեկացնենք, որ օրենսդրության համաձայն՝ արտերկրում ընտրատեղամաս է ստեղծվում հյուպատոսական գրանցում ունեցող ոչ պակաս, քան 50 և ոչ ավելի, քան 3000 ընտրողների համար։ Վրաստանի ընտրական օրենսդրությունը այլ կարգավորումներ չի նախատեսում արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիների ընտրություններին մասնակցելու վերաբերյալ»,- ասվում է ԿԸՀ-ի տարածած տեղեկատվության մեջ։