ԿԸՀ մամուլի խոսնակի տեղեկություններով, ընտրական վարչակազմը ավարտել է ընտրողների միասնական ցուցակի վրա աշխատանքը՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունների համար ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 508 294:
Էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ ընտրություններին կմասնակցի 3 113 747 ընտրող:
Այս տարի առաջին անգամ հնարավորություն կունենա ընտրություններին մասնակցել 135 922 երիտասարդ:
Քվեատուփի շարժական տարբերակով ընտրելու համար ընտրական վարչակազմին դիմել է 64 238 ընտրող:
Այլ երկրներում ստեղծված ընտրական տեղամասերի հատուկ ցուցակներում գրանցված ընտրողների թիվը կազմում է 95 910:
Ընտրողներին, ընդհանուր առմամբ, կծառայի 3 111 ընտրական տեղամաս: Վրաստանում բացվել է 3 044 տեղամաս, ներառյալ 13 բացառիկ դեպքում ստեղծված տեղամասեր, որոնցից 12-ը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, իսկ 1-ը՝ հոգեկան առողջության կենտրոնում: