«Գախարիան՝ հանուն Վրաստանի» ներկայացուցիչը ամփոփեց նախընտրական միջավայրը Սամցխե-Ջավախեթիում
Նախընտրական քարոզարշավի ընթացքում բացահայտված խախտումների մասին «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդը ճեպազրույց անցկացրեց Սամցխե-Ջավախեթիում։
Լրագրողների հետ ամփոփիչ հանդիպմանը Սոֆիո Խորգուանին հայտարարեց, որ երկու ամսվա ընթացքում տարածաշրջանում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։
Նա խոսեց ԱԱԾ-ի կողմից հետապնդման և քաղաքացիներին վերահսկելու, անձը հաստատող վկայականների առգրավման մասին։ Նրա խոսքով՝ գործընթացը չի կարող համարվել օբյեկտիվ, երբ «Վրացական երազանքի» պատվիրակ Սումբատ Կյուրեղյանի հայրը՝ Սեյրան Կյուրեղյանը, Նինոծմինդայի շրջանի ընտրական հանձնաժողովի նախագահն է։
Խորգուանին կոչ արեց տարածաշրջանի պետական պաշտոնյաներին ծառայել ժողովրդին, և ոչ թե կոնկրետ կուսակցությանը, չկատարել ղեկավարների ապօրինի հանձնարարականները, ինչպիսիք են ընտանիքի անդամների հաշվառումը և նրանց անձնական տվյալների հավաքագրումը։