Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանը կընտրի XI գումարման խորհրդարանը
Հոկտեմբերի 26-ին Վրաստանը կընտրի XI գումարման խորհրդարանը։ Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ամբողջությամբ համամասնական համակարգով՝ խորհրդարանի 150 մանդատները բաշխվելու են այն ընտրական սուբյեկտների միջև, որոնք կհաղթահարեն 5% ընտրական շեմը։
Նաև առաջին անգամ, հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները կլինեն էլեկտրոնային, որտեղ ընտրողների մոտ 90%-ը կքվեարկի էլեկտրոնային սարքերի միջոցով։
ԿԸՀ-ի տվյալներով, ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 508 294։ Էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ ընտրություններին կմասնակցի 3 113 747 ընտրող։