Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 կուսակցություն
2024 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 ընտրական սուբյեկտ։ Ընտրողները կկարողանան ընտրություն կատարել հետևյալ քաղաքական միավորումների միջև․
(#41) «Վրացական երազանք»
(#5) «Միասնություն – Ազգային շարժում»
(#4) «Կոալիցիա փոփոխության համար» – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա
(#9) «Հզոր Վրաստան» – Լելո, Ժողովրդի համար, Ազատության համար
(#25) «Գախարիա՝ Վրաստանի համար»
(#8) «Վրաստանի հայրենասերների դաշինք»
(#10) «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն»
(#36) «Գիրչի»
(#23) «Մենք»
(#6) «Եվրոպացի դեմոկրատներ»
(#17) «Վրաստան»
(#12) «Մեր Միացյալ Վրաստան»
(#26) «Ձախ դաշինք»
(#20) «Ազատ Վրաստան»
(#21) «Տրիբունա»
(#16) «Փոխիր Վրաստանը»
(#27) «Վրացական միասնություն»
(#3) «Վրաստանի միասնության և զարգացման կուսակցություն»
ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրողներին ընդհանուր առմամբ կծառայի 3 111 ընտրատեղամաս։ Դրանցից 3 044-ը բացվել է Վրաստանում, որոնց թվում 13-ը՝ բացառիկ դեպքերի համար. դրանցից 12-ը՝ կալանավայրերում, իսկ մեկը՝ հոգեկան առողջության կենտրոնում։
Ինչ վերաբերում է արտասահմանում ստեղծված ընտրատեղամասերին, ապա 42 երկրի 53 քաղաքում ստեղծվել է 67 ընտրատեղամաս։ Արտասահմանյան ընտրատեղամասերի հատուկ ցուցակներում գրանցված է 95 910 ընտրող։
Ընտրությունների համար ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 508 294։ Էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով ընտրություններին կմասնակցի 3 113 747 ընտրող, - այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին երեկ կայացած բրիֆինգի ընթացքում։
Նրա խոսքով՝ այս տարի առաջին անգամ ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունի 135 922 երիտասարդ։
Ինչպես նշել է Կալանդարիշվիլին, տեղափոխվող արկղի ցուցակում ընդգրկված է 64 238 ընտրող։ Արտերկրում ստեղծված ընտրատեղամասերի հատուկ ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը 95 910 է։