«Ազգային շարժման» անդամ Լևան Պաքսաձեի խոսքով՝ Խիզաբավրա գյուղի պատգամավորն ու գյուղի ներկայացուցիչը ճնշում են գործադրում հանձնաժողովի անդամների վրա։ Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը հայտարարում է, որ ընտրատեղամասում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները զբաղվում են ագիտացիայով։
«Առավոտյան, երբ բացվեց ընտրատեղամասը, մոտավորապես ժամը 08։30-ին, գյուղի պատգամավորն ու գյուղապետը եկան տեղամաս և այդ պահից սկսած դուրս են բերում հանձնաժողովի անդամներին՝ նրանց վրա ճնշում գործադրելով։ Գյուղի ղեկավարը և նրա տեղակալը հենց տեղամասում են, դուրս են բերում մեր հանձնաժողովի անդամներին», - «tv9news.ge»-ի հետ զրույցում ասում է «Ազգային շարժման» ներկայացուցիչ, Ասպինձայի շրջանային կազմակերպության անդամ Լևան Պաքսաձեն։
«Գյուղի ներկայացուցիչն այժմ (08:50) ևս երկու մարդ դուրս բերեց, երկուսն էլ՝ հանձնաժողովի անդամներ։ Նրանք մոտ 300 մետր հեռացան տեղամասից և այնտեղ հանձնարարություններ են ստանում։ Հանձնաժողովի անդամներին դուրս են բերում, երբ ցանկանում են, իսկ տեղամասում կանգնած են պատգամավորը, գյուղապետը և համակարգողը։ Սրանք են Նոդար Բաբելաշվիլին, Գոչա Քրուաշվիլին և Նուգզար Տաթուրաշվիլին։ Ոչ մի բանից չեն խուսափում», - ասում է Թեմուր Պլաչիաշվիլին։
Սամցխե-Ջավախեթիում գործում է 188 ընտրատեղամաս, որոնցից 75-ում ընտրությունները կանցկացվեն ավանդական կարգով, իսկ 113-ում՝ էլեկտրոնային եղանակով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ տարածաշրջանում 143 587 ընտրող է գրանցված, որոնցից ամենաշատը՝ Ախալքալաքում, իսկ ամենաքիչը՝ Ասպինձայում։