Վրաստանում ոչ նյությական ժառանգական կոչում կրում են 47 հուշարձան: Այդ թվում են այն իրերը, նյութերը, որոնք կապվում են Սամցխե-Ջավախքի հետ:
Գալինա Ինասարիձեն հումսերից առանձնացրած կաթով նախ չեչիլ պանիր է պատրաստում և ապա Թենիլի է պատրաստում: Թելի բարակության պանիրը սերտորեն տեղադրում է կավե ամաններում:
Ֆերմեր կինը մեսխական տեսակի պանիրը Ախալցիխեի գյուղ Ադրիանածմինդայում մոտ 15 տարի է ինչ պատրաստում է: Իր պատրաստած Ապրանքները ուղարկվում են եվրոպական երկրներում ցուցահանդեսների եւ արժանանում են օտարերկրացիների հավանությանը: Մեսխական թենիլին, որը առանձնանում է ինպպես պատրաստության ընթացքով, այնպես էլ անսովոր համով, Յունեսկո-ի մշակութային ժառանգության ցուցակում է: Նրան այս կոչումը փշնորհել են 2013 թվականի Նոյեմբերի 13-ին:
Թենիլիի պատրաստելը ժամանակատար գործընթաց է, այդ իսկ պատճառով հազվադեպ են պատրաստում:Պանրի այս տեսականին հիմնականում Ասպինձայի գյուղերում կարող եք տեսնել: Այդ գյուղերից մեկն է Ճոբարեթին:
Կուժերում գինին լցնելու հնագույն ավանդական մեթոդը 2013 թվականի դեկտեմբերի 4-ից ի վեր ոչ նյութական մշակութային ժառանգության արձան է համարվում: Որոշ գիրնեգործների համար ժամանակակից գինու ամանները ոչ մի արժեք չունեն և նրանք հին ավանդական ծեսով են պահում գինին: Այսպիսին է գինեգործ Կախա Ասպանիձե պանասկերտելին, ով գյուղ Սարոյում 25 տարի է զբաղվում է գինեգործությամբ:
Մեսխական կանաչ, Թամարի սև և սպիտակ, մեկ այլ սպիտակ- Կախա Ասպանիձեն խաղողի այգում մոտ 30 մեսխական տեսակների կհանդիպեք:Գինեգործությունում կավե կուժերի օգտագործումը և փառատոններում մասնակցությունը սկսել է միաժամանակ: Արդեն 4 տարի է, ինչ երկաթին և արծաթին մերժելով իր գինին պահում է կավե կուժերում:
« Չեմ ուզում մոռանալ ավանդույթները: Համ էլ կուժը առանձնահատուկ հատկություններ ունի- համը,բույրը: Քանի որ նյութը բնական է, գինին նույնպես պետք է կապված լինի բնության հետ: Ինձ թվում է, կուժը կենդանի էակ է»,- ասում է երիտասարդ գինեգործը:
Թեմուր Խուցիշվիլին մաթեմատիկոս է: Ընթացքը հեշտ չէր: Դրանից հետո անընդհատ մասնակցում է 1999 թվականին հիմնադրված «Ընձենավոր»-ի անգիր իմացողների մրցույթում և հաղթանակը հեշտությամբ է հաջողվում:
« Սա շատ դժվար գործ էր: Այն մարդը, ով մեկ օրում 2 հատված սովորելը դժվարանում էր, աշխատեց իր վրա և օրվա ընթացքում 70 հատված էր սովորում»,- ասում է Թեմուր Խուցիշվիլին:
Սամցխե- Ջավախքի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 7 ուսանողների և գիտության դոքտոր Նեստան Սուլավայի նախաձեռնությամբ, «Ընձենավոր»-ի անգիր իմացության ավանդույթը մշակութային ժառանգության ցուցակում հայտվեց 2015 թվականի Նոյեմբերի 1-ին:
«Այս աշխատանքը միշտ համարվել է վրաց ավետարան: Գոյութուն ունեն պատմական աղբյուրներ, որտեղ գրված է, որ հաճախ մարդիք չեն իմացել կարդալ և գրել, բայց «ընձենավորը» անգիր կարողացել են ասել»,- ասում է մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության գլխավոր տնօրեն՝ Նիկոլոզ Անթիձեն:
Սամցխե-Ջավախքում խեցեգործությունը տարածված է հնագույն ժամանակներից, այս մասին վկայում է տարածաշրջաններում հայտնաբերած կավե ամանները: Այս նմուշները ցուցադրվում են Սամցխե-Ջավաքխի թանգարանում:
Իսկ հիմա խեցեգործությունը արվեստ , որը էլ ավելի հազվադեպ է հանդիպում: Գրեթե մոռացված այս մասնագիտության վերականգնումը փորձում են Ախալցիխեի նկարչական դպրոցում: Այնտեղ հրավիրված է Թբիլիսիի վարպետ Թադևոզ Իվանիձեն: Դպրոցի տնօրենը խեցեգործությամբ հետաքրքրվեց 2 տարի առաջ, և այս ոլորտի ուսուցումը սկսեց դպրոցի այլ ուսուցիչների հետ:
«Խեցեգործությունը մեր տարածաշրջաններում գրեթե գոյություն չունի, փորձում ենք պահպանել, և կրկին տարածել»,- ասում է նկարչական դպրոցի տնօրեն Նինո Նաթենաձեն:
Վրաստանի կարեւորագույն պատմամշակութային արժեքների իրավական պաշտպանության ապահովման նպատակով 2018 թվականի մարտի 28-ին ոչ նյութական ժառանգական հուշարձանի կոչում տրվեց վրաց-հրեական 26 ամյա յուրահատուկ հարաբերություններին: Ախալցիխեում այս ավանդույթի քննարկումը բոլորովին դժվար չէ: Քաղաքի հնագույն Ռաբաթի ավանում, հրեաները և վրացիները ապրում էին ներդաշնակորեն:
Վրաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիային միացել է 2007 թվականին: Պետությունը ճանաչել է ոչ նյութական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը եւ հաշվի է առնում կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները:
Կոնվենցիայի համաձայն, ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ դա համայնքի, անհատական խմբերի եւ, որոշ դեպքերում նաև անհատների կողմից ճանաչված մշակութային ժառանգության մաս հանդիսացող ծեսերը, պատկերացման եւ արտահայտման ձեւերը, Գիտելիքները եւ սովորություններն է, ինչպես նաև նրանց հետ կապված գործիքները, առարկաները և մշակութային տարածքները: