«Դիալոգ» - Ոռոգման սեզոնը և խնդիրները Սամցխե-Ջավախեթիում
Սամցխե-Ջավախեթիում ոռոգման սեզոնը սկսվել է: Ինչպես անցած տարիներին, այս ուղղությամբ տարածաշրջանում դեռ շատ խնդիրներ կան: Գյուղերի ֆերմերները խոսում են ոռոգման համակարգերի բացակայության և պոմպակայանների բարձր սակագների մասին: Բացի այդ, որոշ գյուղերում այգիները ոռոգելու համար բավարար ջուր չկա, և տեղացիները անձրևների հույսով են, մինչդեռ բարձր բերքատվություն ստանալու համար ոռոգման գործընթացը ամենակարևորն է: Հենց այս հարցերի շուրջ «Դիալոգ» հաղորդման շրջանակներում խոսում ենք մեր հյուրերի հետ: