Moody's-ը Վրաստանի վարկանիշի կանխատեսումը փոխել է «բացասականի»
Moody's Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն Վրաստանի ազգային և արտարժույթով երկարաժամկետ վարկային վարկանիշի կանխատեսումը «կայունից» փոխել է «բացասականի», վարկանիշները հաստատվել են «Ba2» մակարդակում, գրում է գործակալությունը։
«Տեսակետը «բացասականի» փոխելու որոշումն արտացոլում է մեր գնահատականը, որ Վրաստանի ինստիտուցիոնալ և կառավարման կայունության համար ռիսկերն աճում են՝ գնալով ավելի բարդ ներքին և աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում»,-ասված է մամուլի հաղորդագրությունում։
Գործակալության գնահատականներով՝ Վրաստանում պետական կառավարման համակարգը ներքին և աշխարհաքաղաքական ճգնաժամերի ֆոնին կարող է թուլանալ, ինչը մեծացնում է դրամավարկային և մակրոտնտեսական քաղաքականության արդյունավետության նվազման վտանգը։ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ծրագրի շարունակական կասեցումը, ըստ գործակալության, վկայում է կառավարման արդյունավետության անկման մասին։
Միևնույն ժամանակ, «Ba2» մակարդակում Վրաստանի վարկանիշի հաստատումը արտացոլում է նրա ուժեղ տնտեսական և հարկաբյուջետային դիրքը, նշվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության կանխատեսմամբ՝ Վրաստանը կպահպանի հզոր տնտեսական աճը։ Դրան կնպաստի միջազգային ֆինանսական կառույցների հետ շարունակական համագործակցությունը: