Անձրև և ամպրոպ՝ եղանակը Վրաստանում
Վրաստանում մարտի 31-ին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում են հորդառատ անձրևներ և հնարավոր է քամու կարճատև ուժգնացում, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
«Սպասվող անձրևները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ փոքր գետերում՝ հեղեղումներ: Երկրի բարձր լեռնային շրջաններում կարող են ձևավորվել ձնահյուսեր, իսկ լեռնոտ և լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ (վտանգի մակարդակը՝ միջին)»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։