-20 աստիճան Սամցխե-Ջավախքում. եղանակը մոտ օրերին
Մեկ շաբաթվա ընթացքում Սամցխե-Ջավախքում սպասվում է ոչ կայուն եղանակ, այս մասին ասվում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունում: Փետրվարի 16-ին, Սամցխե-Ջավախքի գրեթե բոլոր քաղաքապետարաններում կանխատեսվում է անկայուն եղանակ, հիմնականում ժամանակ առ ժամանակ անձրև և ուժեղ քամի: Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազեցում:
Օրվա ժամերին հնարավոր է ոչ կարճատև ձյուն, ջերմաստիճանի կտրուկ նվազեցում, ինչպես նաև ուժեղ ցրտահարություն գիշերվա ժամերին:
Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում կանխատեսվում է ձյուն, գիշերվա ժամերին 3, -5 աստիճան է ակնկալվում:
Փետրվարի 17-ին կտեղա ձյուն, բնականաբար ջերմաստիճանը կկայունանա, իսկ հաջորդ օրը՝ հակառակը:
Գործակալության տեղեկատվությամբ, առաջիկա օրերին վատ եղանակի պատճառով հնարավոր է Վրաստանի մի շարք միջպետական ճանապարների սահմանափակումներ լինեն` մերկասառույցի և բքի հետ կապված: