Թուրքիայի կուսակցության ծրագիրը Աբխազիայի վերաբերյալ
Ինքնաճանաչ Աբխազիայի պատվիրակությունը, Դե Ֆակտո էկոնոմիկայի նախարար՝ Ադգուր Արձինբայի գլխավորությամբ, Թուրքիայում «Հայրենասիրական կուսակցության» ներկայացուցիչ՝ Դողու Փերինչեքին հանդիպեց: «Հայրենասիրական կուսակցությունը» ոչ խորհրդարանային կուսակցություն է, որը առանձնանում է ազգայնական տեսակետներով:
«Էխո Կավկազա»-ի լրագրող՝ Վիտալի Շարիան այս հանդիպման վերաբերյալ գրում է.
«Դողու Փերինչեքը ներկայացրեց «Սև ծով-Միջերկրական ծով ընկերական ծրագիրը»: Պլանը ներառում է հետևյալ կետերը.
1. Թուրքիայի Հանրապետությունը կճանաչի Աբխազիայի անկախությունը
2. Ռուսաստանը և Աբխազիան կճանաչեն Հյ. Կիպրոսի Թուրքական Հանրապերությունը
3.Թուրքիան և Հյ. Կիպրոսը կճանաչեն Ղրիմը, որպես ռուսական տարածք
4. Ռուսաստանը և Աբխազիան կօգտագործեն իրենց ազդեցությունը, որպեսզի վերջ տան Ղարաբաղի օկուպացիային
Հարկ է նշել, որ երբ կարդում էի առաջին 3 կետերը, որպես համաձայնության նշան, գլուխս շարժում էի՝ «լավ է», «իսկ ինչու՞ ոչ», «սա էլ կլինի», բայց երբ հասա չորորդ կետին (որի պատճառով երևի կազմեցի այս սխեման», շանթահրվեցի: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) «դեօկուպացիան» իհարկե նշանակում է, որ նա կրկին պետք է անցնի Ադրբեջանի կազմը: Բայց ինպե՞ս կարող են աբխազները պայքարել սրա համար: Հարցը միայն նրանում չէ, որ աբխազները մեր «եղբայրական անջատողականներն են», կամ այն, որ Աբխազիայում կա մեծ հայկական սփյուռք, որոնց իհարկե կհուզի հարցի նման դրսևրումը, կարևորը վստահ եմ, հաջորդ հարցն է՝ Ի՞նչ անենք արցախցիներին, երբ Լեռնային Ղարաբաղը կանցնի Բաքվու իրավասության տակ: Ինչու՞ են ցանկանում նրանց ազգային հետաքրքրությունները զոհաբերել հանուն «ընկերական ծրագրի», լռենք այն մասին, թե ինչպես կնդունեն այս փաստը բազում համաշխարհային խաղացողներ, ում համար սա շահավետ չէ»,- գրում է Վիտալի Շորիան:
Հակամարտության հարցերի փորձագետ՝ Պաատա Զաքարեիշվիլին ասում է, որ նմանատիպ ծրագիրը չի կարող լուրջ բնույթ կրել, քանի որ Թուրքիան ունի երկարաժամկետ ռազմավարական տեսակետ և Վրաստանը նրա գործընկերն է:
«Թուրքիան երբեք չի վնասի Վրաստանի հետ հարաբերություններին: Թույլ չի տա, որ նրա երկարաժամկետ հեռանկարի առումով ծրագրերը խառնեն: Սա ուղակի որոշ քաղաքական ուժերի համար մխիթարաք է, ուրիշ ոչինչ»,- հայտարարում է նա: