Լուրեր
Ախալցիխեում փորձել են տուն կողոպտել
Դեկտեմբերի 29-ին, Ախալցիխեի ուղեբեռի կայարանի հարակից տարածքում գտնվող տներից մեկը փորձել են կողոպտել:
«Տեսանք անծանոթ տղամարդ, ով տուն էր մտնում: Երբ սեփականատիրոջը տեղեկացրինք, միանգամից տանն է մոտեցել, գողը հավանաբար լսել է ոտնաձայներն ու անմիջապես փախուստի դիմել»,- ասում են հարևանությամբ բնակվող անձինք:
Արդյո՞ք հաջողվել է նրան հանել տանից որևէ իր - դեռևս անհայտ է:
Ներքին Գործերի Նախարարությունը հետաքննությունը սկսել է Քրեական Օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերվում է գողությանը: Հանցագործությունը նախատեսում է տուգանք, կամ 1-ից 3 տարվա ազատազրկում:
Տարածեք :