Հունիսի 14-ին ավիաչվերթ կկազմակերպվի Երևանից Դոնի Ռոստով, որով համավարակի ընթացքում Հայաստանում փակված մնացած ՌԴ քաղաքացիները կկարողանան հայրենիք վերադառնալ։
Ինչպես հայտնում է Երևանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, չվերթը տեղի կունենա հունիսի 14–ին, տեղական ժամանակով ժամը 14։00–ին։
Դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ տվյալ չվերթը հհասանելի է միայն ՌԴ այն քաղաքացիների համար, որոնք բնակվում են Ռոստովի մարզում, Ադիգեա Հանրապետությունում, Վորոնեժի մարզում, Վոլգոգրադի մարզում, Կալմիկիայի Հանրապետությունում, Կրասնոդարի մարզում, Ստավրոպոլի երկրամասում, Աստրախանի մարզում, Ղրիմի Հանրապետությունում, Սևաստոպոլում։
Չվերթի համար կարելի է գրանցվել հետևյալ
հղումով։Ինքնաթիռում տեղերի քանակը սահմանափակ է։ Ցուցակները կազմվելու են պետծառայությունների համակարգում գրանցման հիման վրա։
Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի ամբողջ ժամանակահատվածում դեսպանատունն ապահովել է ավելի քան հազար ռուսաստանցիների վերադարձը հայրենիք։