Ռուսաստանը բացում է սահմաններն օտարերկրացիների համար․ ովքեր կարող են մուտք գործել երկիր
Ռուսաստանցիներին ևս թույլատրված է մեկնել արտասահման՝ աշխատանքի, ուսման կամ հարազատների բուժման նպատակով։
Օտարերկրյա քաղաքացիներին, որոնք պատրաստվում են բուժում ստանալ Ռուսաստանի տարածքում, կթույլատրվի մուտք գործել երկիր։ Տեղեկությունը «Россия 24» հեռուսաալիքի եթերում հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Մեկ անգամ մուտք գործելու իրավունք կունենան նաև նրանք, ովքեր այստեղ ապրող և խնամքի կարիք ունեցող մերձավոր ազգականներ, խնամակալներ կամ խնամատարներ ունեն»,-նշել է Միշուստինը։
Ռուսաստանցիներին ևս թույլատրված է մեկնել արտասահման՝ աշխատանքի, ուսման կամ հարազատների բուժման նպատակով։
ՌԴ վարչապետն ընդգծել է, որ երկրի կառավարությունն արդեն ստորագրել է համապատասխան կարգադրությունը։ Բացի այդ, Միշուստինն ասել է, որ արտասահման կարող են մեկնել նաև այն քաղաքացիները, որոնց անհրաժեշտ է բժշկական օգնություն ստանալ այլ պետություններում:
Նշենք, որ Ռուսաստանն այլ երկրների հետ կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունը դադարեցրել է մարտի 27-ին: Բացառություն են կազմում արտերկրից ռուսաստանցիների վերադարձի համար կազմակերպված չվերթները և կառավարության հանձնարարությամբ իրականացվող առանձին թռիչքները: