Լուրեր
Ախալքալաքի մի քանի գյուղում կարկուտը ոչնչացրել է բերքը
Հունիսի 12-ին, Ախալքալաքում տեղի ունեցած կարկուտի հետևանքով բնակչության մեծ մասը զգալի վնաս է կրել:
«Բերքն ամբողջովին ոչնչացրեց: Այս տարի կարտոֆիլից բերք չենք ստանա: Ինչպես ապրի գյուղացին, որի ամբողջ եկամուտը ձեռքից գնաց...»,- ասում են գյուղ Օկամի բնակիչները:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փ.Արագյալ գյուղից Instagram- ի օգտատերերը ուղարկել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ կարտոֆիլի բերքը ծածկված է խոշոր կարկտի հատիկներով:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետի տեղակալ, Արմեն Մարանգոզյանի՝ բացի Օկամից, բերքը կարկտահարվել է նաև Գոգաշեն, Վաչյան և Գոկիո գյուղերում: Ճշգրիտ տեղեկություն քաղաքապետարանը կունենա այսօր, հունիսի 13-ին:
Տարածեք :