Սամցխե-Ջավախքում սպասում են Վրաստանի վարչապետին
Վարչապետն այսօր ՝ սեպտեմբերի 11-ին, կայցելի Սամցխե-Ջավախք: Իրակլի Ղարիբաշվիլին կառաջադրի քաղաքապետի թեկնածուներին:
Այցը տարածաշրջան սկսվում է Բորժոմիից, որտեղ նա ընտրողների հետ կհանդիպի ժամը 14:50 -ին: Ժամը 17:00-ին նախատեսված է հանդիպում ախալցխացիների հետ, իսկ 17:50 -ին ՝ Ադիգենի բնակիչների հետ: Վարչապետը կայցելի նաև Աբասթումանի և կծանոթանա ընթացիկ ենթակառուցվածքային աշխատանքներին:
Վաղը ՝ սեպտեմբերի 12 -ին, նա կժամանի Ասպինձա, Նինոծմինդա եւ Ախալքալաք:
Վարչապետի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են արդեն մի քանի օր: Ախալցխայի կենտրոնական զբոսայգում հարմարություններ տսեղծվեցին, Աբասթումանիում վերանորոգվեցին հին ճանապարհները: