Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ (R)
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով, Սեպտեմբերի 15-ին, ժամը 11:30-ից մինչև 18:30-ը Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Մասնավորապես, առավոտյան, ժամը 11:30-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում, Ախալցիխեում կհոսանքազրկվեն Ռուսթավելի, Ապրիլի 9, Գվարամաձե, Սափարա և հարակից փողոցները:
Ժամը 12:00-ից մինչև 18:30-ը, Ախալքալաքի շրջանի Բեժանո, Տաբածղուրի, Ճիխարուլա, Մոդեգամ, Բալանթա, Մոլիթ և հարակից գյուղերում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: