64 նոր վարակակիր. Վիճակագրությունը Սամցխե-Ջավախքում
Անցած օր ու գիշերվա ընթացքում Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 64 նոր դեպք է հայտնաբերվել: Այստեղից 11՝ Ադիգենում, 3՝ Ասպինձայում, 15՝ Ախալցիխեում, 8՝ Ախալքալաքում, 25՝ Բորջոմում և 2 դեպք Նինոծմինդայում: Վարակվածների ընդհանուր քանակը հասել է 9 858-ի:
Կովիդ կլինիկաներում բուժվում է 122 պացիենտ:
24 ժամվա ընթացքում, առողջացել է 26 մարդ և ընդհանուր ապաքինվածների քանակը կազմում է 9 781:
Ջավախքում մահացել է 97 մարդ:
Մեկ օրում պատվաստվել է 587 անձ, ընդհանուր կատարվել է 26 567 ներարկում: