«Պատվաստիր և շահիր» խաղարկության երկրորդ օրը 100 լարի չափով գումար է շահել Նինոծմինդայի բնակիչը: Ռ.Ս.-ն պատվաստվել է Pfizer պատվաստանյութով:
Նշենք նաև, որ հաղթողներ Սամցխե-Ջավախքից եղել են նաև խաղարկության առաջին օրը՝ Ախալցիխեից չորս, Ադիգենիից և Բորջիմիից 1-1 մարդ շահել է 100-ական լարի:
Վեց հաղթողներից Սինոֆարմով պատվաստվել էր միայն մեկը, իսկ մնացած հինգն ընտրել էին«Պֆայզեր» պատվաստանյութը:
Վիճակախաղում ամեն օր խաղարկվելու է 100 — 500 լարի: Ամեն շաբաթ 1 000, 5 000 և 10 000 լարի, իսկ տարեվերջին՝ 100 000 լարի ՝ վերջնական խաղարկության համար:
Վիճակախաղի համար ստեղծվել է հատուկ կայքէջ: Մանրամասն տեղեկությունների և վիճակախաղի արդյունքներին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հասցեով՝
https://stopcov.lotto.ge/#/:
Վիճակախաղին կմասնակցի Վրաստանի ցանկացած քաղաքացի, ով գոնե մեկ անգամ պատվաստված է: