Վրաստանում հարսնացուի առևանգման ժամանակ նրա տատը մահացել է
Մառնեուլի շրջանի Ալգեթի գյուղում (Քվեմո Քարթլի շրջան) տարեց կին է մահացել, դա տեղի է ունեցել թոռնուհու ամուսնանալուց հետո:
Փաստն այն է, որ աղջկա ընտանիքը դեմ է եղել նրա ամուսնությանը և դիմել է ոստիկանություն: Նրանք պահանջում են գործի քննություն և փեսայի ձերբակալություն:
Նախ ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե աղջկան առևանգել են, և նա անչափահաս է: Սակայն պարզաբանումներից հետո պարզվել է, որ հարսնացուն 23 տարեկան է:
Երիտասարդ կինն արդեն ցուցմունք է տվել և հայտարարել, որ ոչ ոք իրեն չի ստիպել ամուսնանալ և բռնություն չի կիրառել իր նկատմամբ. նա ամուսնացել է իր համակուրսեցու հետ իր կամքով:
Փաստաբանը նաև լրագրողներին ասել է, որ, ըստ վկաների ցուցմունքների, չի հաստատվել նաև այն վարկածը, թե իբր տարեց կնոջը հարվածել է մեքենան հարսնացուին առևանգելիս:
Ըստ վերջին տվյալների՝ տարեց կնոջ մահվան պատճառ են դարձել սրտի հետ կապված խնդիրները:
Ներքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել միջադեպը:newsgeorgia.ge Nor.ge