«Պատվաստիր և շահիր» խաղարկության հաղթողները Սամցխե-Ջավախքից
«Պատվաստիր և շահիր» կորոնավիրուսի դեմ պատվաստվածների վիճակախաղում, 100 լարի չափով գումար է շահել Ախալցիխեի բնակիչը: Մ.Ի.-ն պատվաստվել է Pfaizer պատվաստանյութով:
Բացի Ախալցիխեից, մի քանի օրվա ընթացքում, շահողներ են եղել նաև Ախալքալաքում՝ «Sinopharm» պատվաստանյութով COVID-19-ի դեմ պատվաստված անձը շահել է 100 լարի և Նինոծմինդայում՝ Pfaizer պատվաստանյութովպատվաստված անձը շահել է 100 լարի:
Խաղարկությունը կլինի ամեն օր, ամեն շաբաթ և վերջնական: Ամենօրյա խաղարկությունում մրցանակները կլինեն 100-ից 500 լարիի սահմաններում: Ինչ վերաբերում է շաբաթական խաղարկությանը, խաղարկվում է 1000-ից 10 000 լարի: Վերջնական վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 31-ին՝ 100 000 լարի մրցանակային ֆոնդով:
Վիճակախաղի համար ստեղծվել է հատուկ կայքէջ: Մանրամասն տեղեկությունների և վիճակախաղի արդյունքներին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հասցեով՝ https://stopcov.lotto.ge/#/:
Կորոնավիրուսով պատվաստված մարդկանց շրջանում վիճակախաղն անցկացվում է սեպտեմբերի 14-ից: Խաղարկությանը կմասնակցի Վրաստանի ցանկացած քաղաքացի, ով գոնե մեկ անգամ պատվաստված է: