Վրաստանը կստանա գրիպի դեմ պատվաստանյութի դեղաչափ
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, այս տարի պետությունը կստանա գրիպի դեմ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ:
Նրա խոսքով, պատվաստումը կամավոր է և նշեց, որ հիմնականում պատվաստվում են ռիսկի խմբում գտնվող մարդիկ:
«Շատ կարեւոր է պատվաստվել գրիպի դեմ: Այս մշակույթը մեր երկրում ներդրվել է վերջին 7-8 տարիների ընթացքում: Ամեն տարի պատվաստումների թիվն ավելանում է: Պատվաստումը համընդհանուր չէ, այն ներառված չէ օրացույցում, այն կամավոր է: Այս տարի պետությունը կներկրի գրիպի դեմ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ, դրա համար պատասխանատու է Հիվանդությունների վերահսկման կենտրոնը: Առաջին 50 հազար դոզան պետք է ստանար այսօր, իսկ 150 հազար դոզան՝ հոկտեմբերի երկրորդ կեսին: Հետեւաբար, արդեն ներքին քննարկում կար, պետք է քննարկել նաեւ իմունիզացման խորհրդի հետ, ումից կսկսենք առաջին ռիսկային խմբերը: Հիմնականում, կպատվաստվեն ռիսկային խմբերը՝ բուժանձնակազմը, հղի կանայք, տարբեր քրոնիկ հիվանդություններով մարդիկ: Մասնավոր հատվածը, հավանաբար, ևս կներկրի գրիպի դեմ պատվաստանյութ, ինչպես դա տեղի է ունենում ամեն տարի, սակայն դա ընդհանուր պաշարների մոտ 25%-ն է», – ասել է Գամղրելիձեն: