Որքան մարդ է վարակվել մեկ օրում Սամցխե-Ջավախքում
Վերջին մեկ օրում երկրի մասշտաբով անցկացվել է 51 248 թեստավորում, այդ թվում 32 405 հակամարմինների թեստով և 18 843 PCR-ով:
Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 1 826 նոր դեպք: Այստեղից 33-ը Սամցխե-Ջավախքում:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը- 3,56%, վերջին 14 օրվանը 5,49%, վերջին 7 օրվանը 4,93%:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 795 մարդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 29 պացիենտ։
Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 616 589 դեպք, այստեղից ապաքինվել է 587 499 վարակված, մահացել է 9 005 մարդ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 808 520 մարդ, օրական պատվաստվել է՝ 8 326 մարդ: