Դպրոցի չպատվաստված աշխատակիցները շաբաթը մեկ անգամ կթեստավորվեն
Փոփոխություն Վրաստանի կառավարության 2020 թվականի հունիսի 15-ի N975 որոշման մեջ ՝ Կորոնավիրուսի (SARS-CoV-2) վարակի (COVID-19) պարտադիր թեստավորման ցուցակի և ընթացակարգի հաստատման մասին:
Հոկտեմբերի 7 -ին, վարչապետ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի ստորագրած հրամանում գրված է, որ հանրակրթական հաստատությունների աշխատակիցների համար փոխվել է կորոնավիրուսի թեստավորման սկզբունքը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստված աշխատակազմը թեստ կհանձնի 14 օրը մեկ անգամ, իսկ չպատվաստված անձնակազմի ներկայացուցիչները՝ 7 օրը մեկ:
Ըստ որոշման՝ անցկացված թեստավորման մասին տեղեկատվությունը պետք է գրանցվի համապատասխան դպրոցի անձնակազմի կողմից, թեստից ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:
«Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը տեղյակ է թեստավորման անհնարինության մասին, կամ հաստատության աշխատակիցները օգտագործում են հեռակա ուսուցման էլեկտրոնային մոդելը», - ասվում է հրամանում: