Սամցխե-Ջավախքի երկու շրջանում առաջին դասարանցիները համակարգիչ չեն ստացել
Սամցխե-Ջավախքի վեց մունիցիպալիտետներից, առաջին դասարանցիներին հատկացված համակարգիչներ ստացան միայն Ադիգենիի, Ասպինձայի, Նինոծմինդայի և Ախալքալաքի դպրոցները: Բորժոմիի և Ախալցիխեի դպրոցներում մինչ այժմ համակարգիչներ չեն բաժանվել:
Առանց համակարգչի Ախալցիխեում մնացել է 569 աշակերտ, իսկ Բորժոմիում՝ 320: Երկու մունիցիպալիտետների ռեսուրս կենտրոններից հայտնում են, որ շուտով կստանան համակարգիչները, սակայն թե երբ՝ չգիտեն:
«Սպասում ենք, մոտ օրերին հաստատ կստանանք»,- ասում է Ախալցիխեի #5 հանրային դպրոցի տնօրեն՝ Ինգա Վարդիձեն:
Թե երբ կտրվեն առաջին դասարանի աշակերտներին համակարգիչները, ամսաթիվը նշել չեն կարող նաև կրթության նախարարությունում: Գործակալության մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ մնացած ուսանողներին «մոտ ապագայում» կտրվեն համակարգիչներ: Թե որն է ուշացման պատճառը, նախարարությունից չեն նշում: