Հացադուլի 8-րդ օրը. Սաակաշվիլին հրաժարվում է սննդից
Վրացի բժիշկները վախենում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջության համար․ արդեն 8-րդ օրն է՝ նա հրաժարվում է սննդից:
Վրաստանի երրորդ նախագահ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1 -ին, Թբիլիսիում։ Նույն երեկոյան նա հացադուլ է հայտարարել: Իր նամակներից մեկում Սաակաշվիլին զգուշացրել է, որ առողջության վատթարացման կամ ուշագնացության դեպքում հրաժարվում է բժիշկների օգնությունից: New Hospitals կլինիկայի վերակենդանացման և կրիտիկական բժշկության ամբիոնի վարիչ Վախթանգ Գալոիանին ասել է, որ հացադուլը կարող է առողջական լուրջ խնդիրներ ստեղծել նախկին նախագահի համար։
Սաակաշվիլիի փաստաբանները պահանջում են հնարավորինս շուտ նշանակել դատավարության օր:
Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Վրաստանի պետական սահմանի անօրինական հատման գործով հետաքննության շրջանակներում ձերբակալվել և նախնական կալանքի տակ է գտնվում երեք անձ՝ հայր և որդի Զուրաբ և Շալվա Ծոծորիաները և Էլգուջա Ցոմայան: Վրաստանի դատախազությունը նշում է, որ գիտի, թե ինչ պայմաններում է նախկին նախագահը հատել է Վրաստանի սահմանը և չի բացառում, որ ապացույցներ հավաքելուց հետո ձերբակալվածներին մեղադրանք կառաջադրվի Քրեական օրենսգրքի 344 հոդվածով, որը նախատեսում է միգրանտների անօրինական տեղափոխում։ Ծոծորիաներին և Էլգուջա Ցոմայային դատախազությունը մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 375 -րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ծանր հանցագործության կոծկում և 1-4 տարվա ազատազրկում: